Մենք կառչած չենք ռեյտինգային համակարգից. Վահրամ Բաղդասարյան
«Ռեյտինգայինի հարցն անպայման քննարկման առարկա պետք է դառնա»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ իրենք միշտ կողմանկից են եղել ներդաշնակ փոփոխությունների. «Մենք կառչած չենք ռեյտինգային համակարգից, պետք է լուրջ քննարկում կազմակերպենք։ Մեզ պետք է այնպիսի Ընտրական օրենսգիրք, որը դասեր քաղելով նախորդ ընտրություններում այն բաղթողումներից, որոնք քննադատության առարկա էին դարձել, պետք է կարողանանք վերացնել դա և ունենանք միջազգային հարթակներում ընկալելի ԸՕ»։
Նա հայտնեց, ու հուլիսի 4-ին ՀՀԿ-ն իր հստակ ձևակերպած առաջարկները կներկայացնի։
Լրագրողները Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեցին, թե այսօր կառավարության կողմից հարկային արտոնություն ստացած «ՎԱԲԱ» ՍՊԸ-ն ի՞նչ կապ ունի իր հետ։
«Եթե նշված ընկերության փաստաթղթերի մեջ գտնեք իմ անունը, ես շնորհակալ կլինեմ: Ես բոլոր ջանքերը գործադրել եմ, որպեսզ իտալացիները գան Վանաձոր և ոչ միայն դրանով եմ բավարարվելու, այլ մի քանի լուրջ ծրագրեր կան, որ մոտ ժամանակներս դրա մասին նույնպես կլսենք և ինչքան հնարավոր է ներդրումները պետք է շարունակվեն»,- ասաց Բաղդասարյանը։
Լրագրողների ճշտող հարցին, թե ընկերության անվանումը նրա անվան և ազգանվան առաջին տառերով է սկսվում, իրեն նա նշեց. «Իսկ Վաղինակ Բաղդասարյան հնարավո՞ր է լիներ կամ Վաչագան Բաբայան։ Ընկերությունն իմ շատ մտերիմ մարդկանցն է և պետք է ամեն ինչ անեմ, որ աջակցեն, որպեսզի ներդրումներ լինեն»:
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Հարությունյանը կհամակարգի ԸՕ բարեփոխումների խորհրդարանական աշխատանքային խմբի առաջին նիստի նախապատրաստական աշխատանքները
- Հայաստանում առաջին անգամ հակակարկտային և կարկտապաշտպան ցանցեր կարտադրվեն
- ԸՕ փոփոխություններով զբաղվող աշխատանքային խումբն փակ նիստ է անցկացնում
- ԸՕ նախագծի վերաբերյալ առաջարկները շատ տրամաբանական են. Ռուստամյան
- ԱԺ 4 խմբակցությունները պատրաստակամ են սկսել քննարկումներ ԸO փոփոխությունների շուրջ
- Վարչապետը որոշում է ստորագրել ԸՕ բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը