Թրամփը ծրագրում է հանդիպել Պուտինին հուլիսին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հուլիսին։ Այս մասին գրել է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Գործակալության տվյալներով, Թրամփը դիտարկում է Պուտինի հետ հանդիպման հնարավորությունը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին կամ իր՝ Մեծ Բրիտանիա այցից հետո։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդականն այցելելու է Ռուսաստան Պուտինի և Թրամփի հանդիպման հետ կապված հարցերը քննարկելու համար։
Ռիա նովոստիի հաղորդմամբ, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ իրենք դեռ պատրաստ չեն խոսել ՌԴ և ԱՄՆ նախագահների հանդիպման հստակ ժամկետների մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին