Արթուր Գրիգորյանը՝ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արթուր Գրիգորյանը նշանակվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար: Այս մասին տեղեկանում ենք կառավարության e-gov.am կայքից:
Որոշման մեջ նշված է.
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 733-Լ որոշման հավելվածի 18-րդ կետը՝
Արթուր Գրիգորյանին նշանակել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար»:
Նշենք, որ Արթուր Գրիգորյանը «ԷկոԻրավունք» ՀԿ-ի նախագահն է:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան