Մերկելը փախստական երեխաների հետ գնդակ է խաղացել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ այցի ընթացքում տեսակցել է սիրիացի փախստականներին, նրանց Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզաշապիկներ է նվիրել և գնդակ խաղացել։
«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ նա շփվել է դպրոցի աշակերտների հետ, որտեղ լիբանանցի երեխաները սովորում է Սիրիայից եկած փախստական երեխաների հետ։ Մերկելն անգլերենով դիմել է աշակերտներից մեկին՝ ասելով, որ Գերմանիան ջանքեր է գործադրում Լիբանանում փախստականներին կրթության հնարավորություն տալու համար:
Ներկայումս Լիբանանում ապրում է ավելի քան մեկ միլիոն սիրիացի փախստական, որը կազմում է երկրի բնակչության մեկ երրորդը: 2017 թվականին Գերմանիան Լիբանանինէ տրամադրել է 370 մլն եվրոյի չափով օգնություն՝ Սիրիայի փախստականների համար։
Chancellor #Merkel talks with school children, teachers and parents at Ras Beirut school, together with Minister of Education and Higher Education Marwan Hamadeh. Germany supports the two-shift institution as biggest bilateral donor within the RACE program. pic.twitter.com/xhnxm8tlHQ
— GermanEmbassyBeirut (@GermanEmbBeirut) 22 июня 2018 г.
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին