Փաշինյանը խոսել է ֆուտբոլի ու քաղաքականության ընդհանրությունների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում տպավորել է Ռուսաստանի հավաքականի ցուցաբերած արդյունքը:
«Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում կառավարության ղեկավարը նշել է, որ չի հասցնում հետևել խաղերին, երբեմն հետաքրքրվում է հանդիպումների արդյունքների մասին:
Լրագրողը հետաքրքրվել է ֆուտբոլի ու քաղաքականության նմանությունների մասին.
«Կարծում եմ, և ֆուտբոլում, և քաղաքականության մեջ հաղթում է այն թիմը, որը խաղում է դուխով և ունի լավ առաջնորդ»:
Ինչ վերաբերում է Պուտինի հետ ունեցած հարաբերություններին, ապա Փաշինյանը դրանք որակել է անկեղծ ու ազնիվ:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան