Շահումյանի շրջանի վարչակազմը նոր ղեկավար ունի
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 23-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Հարութ Մնացականյանն ազատվել է Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվական գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ նախագահ Սահակյանը հաստատել է Կառավարության մեկ այլ որոշում, համաձայն որի՝ Գագիկ Մարտիրոսյանը նշանակվել է Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնում:
Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է Քարվաճառ քաղաք և շրջվարչակազմի աշխատակիցներին ներկայացրել Գագիկ Մարտիրոսյանին` նրան մաղթելով արդյունավետ աշխատանք:
Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Հարութ Մնացականյանին նրա գործունեության համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց