Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորանքներ է ստացել հոբելյանի առթիվ
Ծննդյան 65-ամյակի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության ներկայացրած ուղերձում մասնավորապես ասված է․
«Հարգելի՛ Արմեն Վարդանի,
Ընդունեք ջերմ շնորհավորանքներս Ձեր 65-ամյակի առթիվ։
Ռուսաստանում բարձր են գնահատում մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև եվրասիական տարածքում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման գործում Ձեր ջանքերը։
Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Արմեն Վարդանի, քաջառողջություն, բարօրություն և հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեության մեջ՝ ի շահ Հայաստանի եղբայրական ժողովրդի»։
Արմեն Սարգսյանին հոբելյանի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը. «Հարգելի՛ Արմեն Վարդանի,
Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ:
Համոզված եմ, որ Ձեր հարուստ կենսափորձը, խորը գիտելիքներն ու մասնագիտական որակները կդառնան հայկական պետականության կայուն զարգացման երաշխիքը:
Վստահ եմ, որ փոխշահավետ գործընկերության և համագործակցության վրա հիմնված մեր երկրների հարաբերությունները կշարունակեն այսուհետ ևս զարգանալ՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների:
Առիթից օգտվելով, հարգելի՛ Արմեն Վարդանի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ընտանեկան բարօրություն և հաջողություններ Ձեր պատասխանատու պետական պաշտոնում, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ խաղաղություն ու բարգավաճում»։
Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ևս ուղերձ է հղել, որում ասված է. «Հարգելի՛ Արմեն Վարդանի,
Անկեղծ շնորհավորում եմ Ձեզ 65-ամյակի կապակցությամբ:
Ձեր անձնական և գործնական որակները, ակտիվ պետական գործունեությունն ու վաստակած հեղինակությունը նպաստում են բարեկամ Հայաստանի խաղաղ և կայուն զարգացմանը:
Խորապես համոզված եմ, որ բելառուսա-հայակական կառուցողական համագործակցությունը հետագայում ևս կամրապնդվի՝ մեր երկրների միջև ձևավորված վստաության ու փոխըմբռման հարաբերությունների շնորհիվ:
Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Արմեն Վարդանի, քաջառողջություն, երջանկություն ու շարունակական հաջողություններ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին