Ուղևորատար ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Հելսինկիի օդանավակայանում
Ճապոնական All Nippon Airways ավիաընկերության Boeing-747 ուղևորատար ինքնաթիռը Բրյուսելից Տոկիո թռչելիս արտակարգ վայրէջք է կատարել Հելսինկիի օդանավակայանում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Պատճառը, ինչպես գրում է Kyodo գործակալությունը, եղել են տեխնիկական խնդիրները: Նշվում է նաև, որ տեղեկություններ կան՝ օդաչուների խցիկում վնասված ապակիների մասին:
Ինքնաթիռում եղել է մոտ 160 ուղևոր ու անձնակազմի անդամ: Տուժածներ չկան:
Նշվում է նաև, որ տեխնիկական անսարքության մասին պարզ է դարձել, երբ ինքնաթիռը գտնվել է Ռուսաստանի օդային տարածքում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին