Արտահերթ ընտրություններն այլընտրանք չունեն. սահմանադրագետ
«Այսօր մենք կանգնած ենք նոր մարտահրավերի առջև՝ հեղափոխության արդյունքները նյութականացնելու ճանապարհի վրա: Իհարկե, առայժմ ունենք ոչ թե հեղափոխություն այլ իշխանափոխություն, քանի որ հեղափոխության համար մենք պետք է ուեննք բոլոր ոլորտների կայծակնային փոփոխություն»,- այսօր կայացած քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, դոցենտ Վարդան Այվազյանը:
Նրա համոզմամբ, ստեղծված իրավիճակում արտահերթ ընտրություններն այլընտրանք չունեն: Սակայն ցավալի է, որ ընտրական օրենսգիրքն այժմ էլ դիտարկվում է ոչ թե որպես իրավական, այլ զուտ քաղաքական փաստաթուղթ:
«Արդյունքում փորձում ենք կատարելոգործել, բարելավել, սակայն ունենում ենք նույնը: Յուրաքանչյուրը փորձում է կարապի, խեցգետնի ու գայլաձկան նման փոփոխությունները տանել իր համար ցանկալի ուղղությամբ: Քաղաաքական ուժերը, ելնելով Հայաստանի բարգավաճման հեռանկարից, պետք է սերտորեն համագործակցեն նաև գիտական շրջանների հետ: Որքան ավելի շուտ տեղի ոնւենան արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ամեն ինչ ավելի շուտ կընկնի իր լեգիտիմ հունի մեջ»,- ասաց Վարդան Այվազյանը:
Վերջում բանախոսը համոզմունք հայտնեց, որ ժամանակն ընթանում է ՀՀԿ-ի օգտին:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ