Հարց գրեք, like հավաքեք, Փաշինյանը կպատասխանի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր կեսգիշերից առաջ պատրաստվում է պատասխանել ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին:
«Սիրելի հայրենակիցներ. այսօր ժամը 23.00-ից իմ այս էջի ուղիղ եթերում կպատասխանեմ ձեր հարցերին:
Խնդրում եմ գրեք ձեր հարցերը այս գրառման տակ: Կաշխատենք հետևյալ սկզբունքով. կպատասխանեմ ամենաշատ like հավաքած 10 հարցերին:
Եթերում կլինեմ 1 ժամ: Եթե 10 հարցերի պատասխանից հետո ժամանակ կմնա, կշարունակեմ պատասխանել ամենաշատ like հավաքած հարցերին, մինչեւ 1 ժամը լրանալը»,-գրել է Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում:
Կառավարության ղեկավարի հարցերին պատասխանելու պատրաստակամության ֆոնին առնվազն տարակուսելի են տարբեր գերատեսչությունների լռությունը կամ անգործությունը: Օրինակ՝ նշենք, որ ավելի քան երկու շաբաթ առաջ ԱՆ, ԲՆ Panorama.am-ի ուղարկված հարցերն անպատասխան են մինչ օրս:
Իսկ հունիսի 12-ին ԱԳՆ ուղղված հարցերին սպառիչ պատասխաններ չեն տրվել։ Նախարարությունից ուղարկել են հարցերի հետ գրեթե կապ չունեցող երկու հղում ու նշել. «Ավել ինֆորմացիա մենք այս պահին չենք կարող Ձեզ տրամադրել»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան