Իրանագետ. Հայաստան-Իրան-Վրաստան եռակողմ համագործակցության արդյունավետ հարթակ է ձևավորվում
Իրանի հետ երկկողմ և եռակողմ ձևաչափով համագործակցության դաշտն իրոք մեծ է, մի շրջանում գազի տարանցման ոլորտում համագործակցությունը մի շարք գործոններով պայմանավորված շարունակություն չունեցավ: Նման կարծիք է հայտնել իրանագետ Արմեն Իսրայելյանը:
«Սակայն վերջին շրջանում Հայաստանի և Վրաստանի միջև առկա ակտիվ համագործակցությունն ու փոխվստահության բարձր մակարդակը հատկապես տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում արդյունավետ համագործակցության պայմաններ են ստեղծել: Այս օրերին Իրանի և Վրաստանի միջև կայացած պաշտոնական հանդիպումների ընթացքում ի թիվ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի՝ քննարկվել է նաև Հայաստանի հետ համագործակցելու հարցը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Ա. Իսրայելյանը:
Նա նկատել է, որ իրանական կողմը նույնիսկ ավելի առարկայական է խոսել, մասնավորապես Իրանը նպատակ ունի «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ձևաչափով համագործակցության շրջանակներում Հայաստանի՝ Իրանին փոխանցվող էլեկտրաէներգիան վաճառել Վրաստանին: Պայմանագիրը շուտով կստորագրվի:
Հարակից հրապարակումներ`
- Գծի կառուցումը պայմաններ կստեղծի Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան միջանցքի համար. նախարար
- Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման շուրջ քննարկումները շարունակվում են. նախարար
- Իրան-Հայաստան հարաբերությունները շարունակելու են դինամիկ զարգանալ. իրանագետ
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան