Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի վերաբերյալ հայտարարություն
ՀՀ Ազգային ժողովը հայտարարություն է տարածել՝ Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի վերաբերյալ։
«Հարգելի գործընկերներ, Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ տեղեկատու ստեղծելու նպատակով ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի կողմից հստակեցվում են բոլոր այն պատգամավորների տվյալները, ովքեր եղել են ՀՀ Գերագույն խորհրդի առաջին գումարման եւ ՀՀ ԱԺ առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ և վեցերորդ գումարումների պատգամավորների կազմում:
Ուստի, խնդրում ենք նշված գումարումների, ինչպես նաև ՀՀ Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավորներին ուղարկել կոնտակտային տվյալները [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև հունիսի 30-ը»,- ասված է հայտարարության մեջ։