Արցախի խորհրդարանում պատգամավորներն իրար «անասուն»-ով են դիմել
Արցախի խորհրդարանում այսօր ԱԺ հերթական նիստում միմյանց հասցեին վիրավորական արտահայտություններ ու հայհոյանքեր են տեղացել պատգամավորներ Ժաննա Գալստյանն ու Հայկ Խանումյանը:
Ըստ տարածված տեսանյութի, ամեն ինչ սկսվել է այն պահից, երբ Խանումյանն իր ելույթում նշեց՝ դեմ է քվեարկելու բյուջեի 2017 թ. կատարողականին: Այդ ընթացքում «Ժողովրդավարություն» խմբակցության անդամ Ժաննա Գալստյանը սկսել է հայհոյել «Վերածնունդ» խմբակցության անդամ Խանումյանին:
«Սա իմ այսօրվա ելույթն է Ազգային ժողովում, որի ավարտից հետո ԱԺ պատգամավոր Ժաննա Գալստյանը սկսեց ինձ սեռական բնույթի հայհոյանքներ ուղղել և ստացավ նմանատիպ պատասխան»,-տեղի ունեցածի մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Խանումյանը:
«Ապառաժ»-ի փոխանցմամբ,միջադեպից հետո ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը պատգամավորներին զրկել է ձայնի իրավունքից:
Միջադեպի ընթացքում էթիկայի կանոնները խախտելու հանգամանքով ԱԺ որոշել է ստեղծել ժամանակավոր էթիկայի հանձնաժողով՝ միջադեպի վերաբերյալ ԱԺ եզրակացությունը ներկայացնելու համար: Հանձնաժողովում ընդգրկվել են ԱԺ-ում ներկայացված քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչները:
Հանձնաժողովի գործունեության ժամկետը սահմանվել է մինչեւ 2018 թվականի սեպտեմբերի 28-ը:
ԱԺ լիագումար նիստից հետո միջադեպին մասնակից պատգամավորները ներողություն են խնդրել ներկաներից՝ Ժաննա Գալստյանը դահլիճում, Հայկ Խանումյանը՝ սոցիալական ցանցերում:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Անուշ Ղավալյանը հայտնել է, որ տեղի ունեցածի մասին հայտարարությամբ հանդես կգա ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ