Ոստիկանություն. Չերթևեկել կեղծ, չհաշվառված ու արտասահմանյան համարանիշեր ունեցող տրանսպորտային միջոցներով
Ճանապարհային ոստիկանությունն իրականացնում է ուժեղացված ծառայություններ կեղծ, չհաշվառված, ժամկետանց, առանց համարանիշների կամ արտասահմանյան համարանիշերով երթևեկող մեքենաների հայտնաբերման ուղղությամբ:
Այսօրվա միջոցառման ընթացքում հայտնաբերվել է նման երկու տրանսպորտային միջոց, դրանք տեղափոխվել են ՃՈ հատուկ պահպանվող տարածք, կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ: Պետհամարանիշները ոչնչացվել են:
«Ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ օրենքի այսօրինակ խախտումներից»,-նշում են ՃՈ-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան