Մեքսիկացի երկրպագուները Հարավային Կորեայի դեսպանին թեքիլա են խմեցրել
Մեքսիկացի երկրպագուները Հարավային Կորեայի դեսպանին համոզել են թեքիլա խմել Գերմանիայի դեմ տարած հաղթանակը տոնելու ժամանակ։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով «Սովեստսկի սպորտին»։
Հարավկորեացի դեսպանը ալկոհոլային խմիչքը խմել է մեքսիկացի երկրպագուներով շրջապատված։ Վերջիններս գործողությանը հետևել են հիացական բացականչություններով։
Հիշեցնենք, որ Հարավային Կորեայի հավաքականը Գերմանիայի նկատմամբ հաղթանակ տարել էր 2։0 հաշվով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան