Էդ Շիրանին թույլ չեն տվել կառուցել սեփական մատուռը
Բրիտանացի երգիչ Էդ Շիրանին թույլ չեն տվել իր առանձնատան մոտ մատուռ կառուցել։ Այս մասին գրում է «գազետա.ռու»-ն՝ հղում անելով The Telegraph-ին։
Թերթի տվյալներով՝ Շիրանը նախատեսում էր կառուցել իր մատուռը «սաքսոնյան» ոճով, որպեսզի այնտեղ անցկացնի իր և Շերի Սեբորնի հարսանիքը:
Սուֆոլքի շրջանի իշխանությունները, որտեղ գտնվում է նկարչի բնակարանը, նրան արգելել են գաղափարն իրականացնել: Համայնքի ավագանու պաշտոնական արձագանքում ասվում է, որ մատուռը չի տեղավորվի լանդշաֆտի մեջ, և բացի այդ՝ գյուղում արդեն եկեղեցի կա։
Տեղացիները նույնպես դեմ են եղել, քանի որ նրանց կարծիքով, Շիրանի մատուռը կծառայեր որպես «հարուստների և հայտնիների հարսանիքի վայր»:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան