ՄԱԿ. Ականների վտանգավորության դեմ պայքարում հետընթաց է գրանցվել
Վերջին 20 տարիների ընթացքում առաջին անգամ կտրուկ ավելացել է ականների ու այլ պայթուցիկ սարքերի հետևանքով զոհերի ու վիրավորների թիվը: Ականների վտանգավորության դեմ պայքարում հետընթաց է գրանցվել:
Այս մասին ահազանգում են ՄԱԿ-ի մասնագետները: Նրանք խնդրի վերաբերյալ բանաձևը ներկայացրել են Անվտանգության խորհրդի անդամների քննարկմանը:
Կազմակերպության պաշտոնական էջում հրապարակված տեղեկատվության համաձայն, տարեկան ականների պայթյունից մահանում կամ վիրավորվում է 8 500 մարդ: Սա երկու անգամ մեծ է չորս տարի առաջ գրանցված ցուցանիշի համեմատ: Նրանցից 200-ը մահացել են, որից ¼-ը երեխաներ են:
Զոհերի թվում շատ են նաև ՄԱԿ-ի խաղաղապահները: Այսպես, 2017-ին պայթյունների հետևանքով զոհվել է 59 խաղաղապահ, ևս 150-ը ստացել են վնասվածքներ:
«Հաշվի առնելով, թե հակամարտության պայմաններում ինչքան դժվար է տվյալների հավաքումը, կաելի է պնդել, որ իրականում այս թվերն ավելի մեծ են: Մի քանի տարի առաջ մեզ մոտ դրական հույսեր առաջացան, քանի որ պատերազմից հետո մնացած ականների պայթյունների հետևանքով զոհերի թիվը նվազեց: Սակայն այսօր այդ թիվը կտրուկ աճել է: Այն պայմանավորված է հակամարտությունների թվի ավելացմամբ, որոնք ավելի ակտիվ ու լարված են դարձել»,-նշել են ՄԱԿ-ում:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում ականի պայթյունի հետևանքով երեք զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել զորամասի ինժեներական ծառայության պետին
- Տավուշում ականի պայթյունի հետևանքով տուժածների վերջույթներն ամպուտացվել են
- Հայ-թուրքական սահմանին ականի պայթյունից մարդ է վիրավորվել
- Ականի պայթյունի հետևանքով տուժածներից մեկին դեռ արհեստական շնչառության սարք է միացված
- Արցախում տեղի ունեցած ականի պայթյունը կապ չունի պաշտպանության բանակի հետ. Սենոր Հասրաթյան
- ՀՀ սահմանի հյուսիս արևելյան հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան