ՀՀ զինված ուժերն ունակ են ապահովելու զինծառայողին նախատեսված ամեն ինչով. ԳՇ պետ
«Բավականին երկար ու շատ աշխատանքներ են տարվել, հույս ունեմ՝ զորակոչը կանցնի առանց խոչընդոտների»,- այսօր ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը։
Նա ընդգծեց, որ ՀՀ զինված ուժերն ունակ են ապահովելու զինծառայողին այն ամենով, ինչը նախատեսված է օրենքով, կարգով։
«Եթե կլինեն դեպքեր, կիմանաք կոնկրետ դեպքեր, որ այս կամ այն զորամասը չի ապահովում զինծառայողին ինչ-որ բանով, մենք պատրաստ ենք շատ օպերատիվ արձագանքելու, որոշումներ կայացնելու, լուծումներ տալու», - ասաց Դավթյանը։
Նա տեղեկացրեց, որ վերջին օրերին ունեցել են ահազանգեր. «Հինգ ահազանգից միայն մեկն էր, որը հաստատվել է՝ ինչ-որ խախտումներ կան, ոչ մեծ ծավալով և մենք շատ օպերատիվ ձևով արձագանքեցինք»։
Լրագրողները ԳՇ պետից հետաքրքրվեցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վերադառնալ հայրենիք ու կատարել պարտքը հայկական բանակում կոչին հետևողներ կա՞ն, ինչին ի պատասխան ասաց. «Կոչից հետո ունենք մոտ 300 հարյուր զինծառայող այս պահին, որից նվազագույնը 156 հոգին նախկինում զինծառայությունից խուսափածներն են, ովքեր ներկայացել են ու պատրաստ են իրենց ծառայությանը»։
Ինչ վերաբերում է հարցին, թե Մանվել Գրիգորյանի հետ կապված բացահայտումներից հետո խստացումներ կան զորամասերում մատակարարումների հետ կապված, Արտակ Դավթյանն ասաց. «Ես տեղեկություններ չունեմ, թե այդ բացահայտված միջոցները բանակն է փոխանցել Մանվել Գրիգորյանին, դրանով քրեական գործ է ընըթանում։ Թե ոնց է փոխանցվել, իրավապահ մարմինները կհայտնեն։ Իսկ որ ԵԿՄ-ին մատակարարումների կարգը վերանայվելու ու հստակեցվելու է՝ միանշանակ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը