Յուրացում Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում
Օրերս, ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզները յուրացման դեպք բացահայտեցին։
Ոստիկանության հաղորդմամբ, նախնական քննությամբ պարզվել է, որ Փոքր Վեդի համայնքի ղեկավարն օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2012 թվականի հունվարից համայնքապետարանում որպես վարորդ աշխատանքի է ընդունել եղբորը, որը փաստացի աշխատանքի չի հաճախել, բայց ամսական ստացել է 54,000 դրամ աշխատավարձ։ Արդյունքում՝ պետությունից յուրացվել է շուջ 4․100․000 դրամ։
Պարզվել է նաև, որ համայնքապետի և Փոքր Վեդիի մանկապարտեզի տնօրենի համաձայնությամբ, մանկապարտեզի վարորդ է նշանակվել համայնքի մի բնակիչ։ Նա տարիներ շարունակ աշխատանքի չի հաճախել, իսկ աշխատավարձը յուրացվել է։ Պետությանը պատճառված վնասի չափը կազմել է շուրջ 5․600․000 դրամ։
Փաստերի առթիվ նյութեր են նախապատրաստվել։ Քննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Ուրցաձորի համայնքապետը յուրացրել է մանկապարտեզի նորոգման համար հատկացված 25 միլիոն դրամը
- Ոստիկանները Ստեփանավանում բացահայտել են շուրջ 14.640.000 դրամի յուրացման դեպք
- Ոստիկանություն. Մալիշկա համայնքի ղեկավարը յուրացրել է խոշոր չափերի գումար
- Ազատավանի առողջության առաջնային պահպանման կենտրոնի նախկին տնօրենի կողմից յուրացումների դեպքերի առթիվ քրգործ է հարուցվել
- Նորավանի համայնքապետի կողմից յուրացումներ են եղել. դատախազություն
- Կապանում մոտ 6 միլիոն դրամի յուրացման դեպք են բացահայտել
- Ոստիկանությունը հայտնաբերել է յուրացումներ՝ Խնկոյան համայնքի դպրոցում