Նիդեռլանդներում թանգարանից գողացել են մահացու վտանգավոր թույն
Նիդեռլանդների Լեյդեն քաղաքի Բուրգավե թանգարանից գողացել են մահացու վտանգավոր թույնով շիշ։ Գազետա.ռու-ն, հղում անելով NL Times-ին, գրում է, որ դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան։ Ոստիկանությունը հայտնել է, որ որոնողական աշխատանքներ է ընթանում, զգուշացրել է բնակիչներին չմոտենալ թույնին, եթե նրանք իրենցից շուտ այն գտնեն։
Նշվում է, որ թույնը պահվել է չհրկիզվող պահարանում, որն էլ գողացել են։ Դեռևս հայտնի չէ, արդյոք գողերին հաջողվել է թանգարանից այլ բան տանել։
Omroep West-ի տվյալներով, կուրարե թույնը օգտագործվել է հին ժամանակներում Հարավային Ամերիկայի ցեղերի կողմից որսի ժամանակ, քսում էին նետերի ծայրերին։ Մեր ժամանակներում Նիդեռլադներում այն որպես մկանները թուլացնող ուժեղագույն միջոց օգտագործվում է էֆտանազիայի ժամանակ։
Ոստիկանությունից պատմել են, որ հետաքննությունը շարունավում է՝ ընդգծելով, որ առաջին հերթին նրանք փնտրում են թույնը։