Գերմանիայում կրկեսի ներկայացման ժամանակ փիղն ընկել է հանդիսատեսի վրա
Արևմտյան Գերմանիայի Օսնաբրուկ քաղաքում անցկացվող կրկեսային շոուի ժամանակ կրկեսի արենայում գտնվող երեք փղերից մեկն ընկել հանդիսատեսի վրա։ «Իզվեստիա»-ն գրում է, որ միջադեպից մեկ մարդ է տուժել, որը ոտքի թեթև վնասվածք է ստացել։
Տուժածին առաջին օգնություն տրամադրելուց հետո, նա շարունակել է դիտել ներկայացումը։
Տեղի ունեցածից կադրեր են հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես է փղերից մեկը հրում մյուսին։ Կենդանիների վրա եղել են կրկեսի դերասանուհիներ: Նրանցից մեկն ընկել փղի վրայից:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան