Լողափով քայլող սիրահար պինգվինները դարձել են համացանցի աստղ
Ավելի քան երեք մլն դիտում է հավաքել Հարավային Աֆրիկայում արված տեսանյութը, որտեղ երևում են լողափով քայլող սիրահար պինգվինները, գրում է ՌԻԱ Նովոստին:
Այդ տեսանյութը տարածել է Twitter-ի օգտատերերից մեկը՝ նշելով, որ կադրերն իրեն ուղարկել է մորաքույրը, որը նոր է վերադարձել Հարավային Աֆրիկայից:
Սկզբում օգտատերերը սկսել են հարցեր ուղղել՝ «ի՞նչ են անում երկու պինգվինները Աֆրիկայում», որոշ օգտատերեր բացատրում են, որ «հակառակ տարածված կարծիքի, պինգվիններն ապրում են ոչ միայն Անտարկտիդայում, այլև՝ Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում»:
«Այս պինգվինների անձնական կյանքն ավելի լավ է դասավորվել, քան իմը: Ինչ ռոմանտիկ է»,- գրել են տեսանյութի մեկնաբանությունների բաժնում: