Իրանում մահապատժի են ենթարկել ԻՊ ութ անդամի
Իրանում մահապատժի են ենթարկվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ութ անդամ, ովքեր մասնակցություն են ունեցել 2017 թ. հունիսին Թեհրանում իրականացված ահաբեկչությանը։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, հանցագործների մահապատժի մասին հայտնել է իրանական Tasnim գործակալությունը։
2017 թ. հունիսի 7-ին չորս ահաբեկիչ՝ կանացի հագուստով, կրակ էին բացել Թեհրանում խորհրդարանի շենքի վրա։ Այնուհետև նրանցից մեկն ինքն իրեն պայթեցրել էր։ Ահաբեկչների մեկ այլ թիրախը Իմամ Խոմեյնիի դամբարանն էր, ուր ներխուժել էին երկու ահաբեկիչ, որոնցից մեկը ոստիկանների կողմից ոչնչացվել էր, երկրորդն ինքն իրեն պայթեցրել էր։
Այդ հարձակումների հետևանքով զոհվել էր 20 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել էին։
Ահաբեկիչների մեկ այլ խմբի իրավապահները կարողացել էին բռնել մինչև հարձակում գործելը։
Իրանի Գերագույն դատարանը հունիսի 11-ին նրանց դատապարտել էր մահապատժի։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի անվտանգության ուժերը վնասազերծել են Մեջլիսի շենքում տեղակայված ահաբեկիչներին
- Դեսպանատուն. Իրանում տուժածների թվում հայերի մասին տեղեկություններ չկան
- Իրանում դրությունը շարունակում է լարված մնալ. Պայթյուն Մեջլիսի շենքում
- Արտակարգ իրավիճակ Թեհրանում