Պոլինա Օսետինսկայայի և Կարեն Շահգալդյանի ելույթներով ամփոփվել է «Արմենիա» միջազգային փառատոնը
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի եզրափակիչ ակորդը տրվել է երեկ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ դաշնակահարուհի Պոլինա Օսետինսկայայի և ջութակահար Կարեն Շահգալդյանի ելույթներով։
Նվագախմբի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ համերգը ղեկավարել է մալթացի հայտնի դիրիժոր Ալան Չիրքոփը։
Պոլինա Օսետինսկայան, ով առաջին անգամ է Հայաստանում, նշել է, որ վաղուց մեծ ցանկություն կար գալու Երևան։
«Ուրախ եմ, որ վերջապես ստացվեց։ Լսել էի «Արմենիա» փառատոնի մասին, նախորդ տարի փառատոնին նվագել է իմ ընկեր Մաքսիմ Վենգերովը, որի հետ շատ ենք համագործակցում եմ։ Դատելով այն անուններից, որոնք մասնակցում են երաժշտական այս իրադարձությանը, պետք է որ տպավորիչ լինի»,- ասել է դաշնակահարուհին։
Իսկ մալթացի դիրիժոր Ալան Չիրքոփի նշել է, որ սա երկրորդ փառատոնն է, և ակներև է, թե ինչպես է այն զարգանում, ավելի ու ավելի ճանաչված դառնում։
Այսպիսով ավարտվեց «Արմենիա» երկրորդ փառատոնը, որը հայաստանյան երաժշտասերներին պարգևել է 5 երեկոն՝ հայտնի մենակատարներով ու հարուստ երգացանկով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց