Արմեն Գրիգորյանը Պատրուշևին իր մտահոգությունն է հայտնել սահմանին զինտեխնիկայի կուտակումների վերաբերյալ
«Այսօր հանդիպեցի իմ ռուս գործընկեր Նիկոլայ Պատրուշևին։Նիկոլայ Պատրուշևի հետ քննարկեցինք ինչպես երկկողմ և բազմակողմ ձևաչափերում մեր փոխգործակցության, այնպես էլ անվտանգության խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ»,-տեղեկացնում է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Երկուստեք վերահաստատել են անվտանգության և պաշտպանական ոլորտներում մեր երկու երկրների հարաբերությունների շարունակականության ապհովումն ու ամրապնդումը, ինչպես նաև ՀՀ-ում ռազմարդյունաբերության զարգացման շուրջ համագործակցության հարցեր:
«Միաժամանակ, գործընկերոջս հայտնեցի իմ մտահոգությունը վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հռետորաբանության և սահմանին զինտեխնիկայի կուտակումների վերաբերյալ։
ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը կարևորեց ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը»,- հավելում է նա:
Նիկոլայ Պատրուշևի հետ, ըստ աղբյուրի, քննարկել են նաև ընթացիկ մի շարք ծրագրեր` վստահություն հայտնելով, որ պատրաստակամ են հետևողականորեն աշխատել դրանց ուղղությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ