Մեսսի երկրպագուն մահացել է ֆուտբոլիստի շարժումը կրկնելիս
Հնդկաստանից սկսնակ ֆուտբոլիստ Սահար Դասը մահացել է Արգենտինայի հավաքականի հարձակվող Մեսսիի շարժումը կրկնելու փորձից հետո։
Գազետա.ռու կայքը, հղում անելով India Today-ին, գրում է, որ նա կորցրել է հավասարակշռությունը, երբ փորձել է մյուս խաղացողից Մեսսի ոճով հարվածն ընդունել։ Նա գնդակով հարված է ստացել գլխին, ինչից հետո կորցրել է հավասարակշությունը։ Դասը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ավելի ուշ մահացել է։
Դասի բարեկամն ասել է, նա Մեսսի երկրպագուն է։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը