Օսիպյանի հրամանով նախկին ոստիկանապետի եղբորորդու պարտականությունները կասեցվել են
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբոր որդու՝ Սերգեյ Գասպարյանի պարտականությունները ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամանով ժամանակավորապես կասեցվել են: Կառավարության նիստի ավարտից հետո՝ անդրադառնալով Կոտայք համայնքում տեղի ունեցած միջադեպին լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետ Օսիպյանը:
Հարցին՝ հնարավո՞ր է պատժից խուսափեն, կամ ի՞նչ կլինի եթե խնդրին միջամտի Վ. Գասպարյանը, ոստիկանապետը պատասխանեց. «Այսօր այն իրավիճակը չի, որ որևէ մեկը խուսափի պատասխանատվությունից: Ով ուզում է լինի՝ այդ թվում ես: Չեմ կարծում, որ Վլադիմիր Գասպարյանը կփորձի միջամտել հարցին»:
Ավելի վաղ ոստիկանությունից հայտնել էին, որ նախկին ոստիկանապետի եղբոր ու եղբոր որդու մասնակցությամբ դեպքի հետաքննությունն ավարտվել է, նյութերն ուղարկվել են դատախազություն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ