Պետք է բացառել մասնավոր անձանց կողմից հանրային հանգստի գոտիներ մարդկանց մուտքը խոչընդոտելու դեպքերը. փոխնախարար
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ այսօր քննարկվել է պատմամշակութային հուշարձանների տարածքներ և հանգստի գոտիներ հասարակության մուտքն ավելի հասանելի դարձնելուն, ինչպես նաև այդ տարածքները կենցաղային աղբով աղտոտելուց զերծ պահելուն ուղղված հարցեր: Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։
Աշխատանքային քննարկմանը մասնակցել են ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների մարզային վարչությունների, ճանապարհային ոստիկանության, հասարական կարգի ապահովման վարչության ներկայացուցիչներ, փոխմարզպետներ, այլ պաշտոնատար անձինք:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Դավիթ Գևորգյանը նշել է, որ պետք է բացառել մասնավոր անձանց կողմից հանրային հանգստի գոտիներ մարդկանց մուտքը խոչընդոտելու դեպքերը, և այս հարցում կարևորել է ոստիկանության, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցված աշխատանքը: Ըստ նրա` այն դեպքերը, որոնք առնչվում են նմանատիպ տարածքների սեփականության խնդրի հետ, պետք է հիմնավոր ուսումնասիրվեն` պարզելու սեփականության իրավունքի հավաստիությունը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի ու «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի համապատասխան դրույթների արդյունավետ կիրարկման ապահովմանն առնչվող հարցերի: Կարևորվել է չսահմանված վայրերում աղբը թափելու դեմ ուղղված նպատակային գործողություններ և գործնական քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ