Քաղաքական 14:00 11/07/2018 Հայաստան

Ամուլսարն ու մեր իրական վախերը

Նախօրեին կառավարության նիստից հետո բնապահպանության նախարարը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Ամուլսարի խնդրին: Ասելիքը հակիրճ՝ ինքն անձամբ դեմ է հանքարդյունաբերության նման ծավալներին, և կառավարությունում ջանում են իրավական ընթացակարգերի շրջանակներում լավագույն լուծում գտնել:

Ամուլսարը մի քանի համատեքստ ունի: Առաջին տեղում, անշուշտ, էկոլոգիան է. հանքի շահագործումը հղի է մի շարք ռիսկերով, որոնք մասնագետների կողմից բավականին մանրամասն նկարագրվում են: Գլխավոր ռիսկը, որքանով ընկալելի է ոչ մասնագետիս համար, հանրապետության ջրային ռեսուրսների աղտոտումն է. հանքը սպառնում է Արփա գետի ջրահավաք ավազանին, իսկ այն օրգանապես կապված է Սևան լճին, լիճն էլ իր հերթին սնում է Արարատյան դաշտը:

Խնդրի երկրորդ շերտը սոցիալ-տնտեսականն է: Հանքի շահագործման նախագիծը, որոշ տվյալներով, նորանկախ Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր ներդրումային ծրագիրն է: Այն Հայաստանի մասշտաբներով խոստանում է լինել խոշոր եկամտի աղբյուր թե ներդրողի, թե պետության, թե աշխատակիցների, և մուլտիպլիկացիայի էֆեկտով՝ Հայաստանի ողջ բնակչության համար:

Սրանցից բացի, առկա են նաև մի քանի այլ գործոններ: Նախ խնդրի իրավական համատեքստը. Ի՞նչ կլինի, եթե նախագիծը դադարեցվի: Ի՞նչ ֆորմալ և ոչ ֆորմալ սանկցիաներ կհետևեն այդ որոշմանը: Ի վերջո ներդրողը հսկայական գումարներ է ծախսել և արդարացիորեն կարող է ակնկալել դրանց հետգանձում, չհաշված տույժ ու տուգանքները, որոնք միջազգային արբիտրաժի դեպքում միանգամայն հնարավոր են: Սրան գումարած նաև իմիջիային կորուստները. օտարերկրյա ընկերության հետ ձախողված ծրագիրը վստահաբար բացասաբար է անդրադառնալու Հայաստանի ներդրումային իմիջի վրա: Յուրաքանչյուր հաջորդ խոշոր ներդրող էլ ավելի մանրախնդիր է դառնալու:

Ասվածին կարելի է հավելել նաև խնդրի կենցաղային կողմը, երբ շատերն առաջնորդվում են՝ «էս սարն իմն է» սկզբունքով և պարզապես դեմ են այս ու այլ նախագծերի բացառապես այն հիմքով, որ ընդերքն հանրային սեփականություն է ու մասնավորին տրամադրել չի կարելի: Եվ ևս մեկ կարևոր գործոն. խնդիրը կրիտիկական կետին հասավ Հայաստանում իշխանափոխությանը զուգահեռ ու ցանկացած որոշում անհնար է դնել «նախկին-ներկա» բաժանման շրջանակներից դուրս:

Այս ամենն այսօր քննարկվում է: Քիչ են դեպքերը, որ տարբեր համատեքստերը մեկտեղվեն և փորձ արվի խնդիրը դիտարկել ամբողջության մեջ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման մի փորձ արեց, բայց ըստ ամենայնի՝ ինքն էլ համոզվեց, որ ներգրավված տարբեր խմբերը խոսում են բացառապես իրենց լեզվով, հակված չեն միմյանց լսել ու համաձայնության գալ: Դրանից հետո գոնե ինձ համար ակնհայտ դարձավ, որ խնդիրն այլևս քաղաքական հարթության մեջ է, և վարչապետը պետք է քաղաքական որոշում կայացնի: Նախարարի երեկվա ճեպազրույցից պարզ էր, որ որոշում առայժմ չկա. իրավական ընթացակարգերը միայն ծխածածկույթ են (դասականն ասում է՝ քաղաքական գործիչները որոշում են, իրավաբանները՝ ձևակերպում ու հիմնավորում):

Հենց այս փաստն էլ ինձ ստիպեց փոքրիկ հարցում անցկացնել ֆեյսբուքյան ընկերներիս շրջանում: Բնական է, որ հարցումը ոչ մի կերպ գիտական համարվել չէր կարող, բայց այդուհանդերձ հնարավորություն կտար՝ որոշ պատկերացում կազմել խնդրի ընկալումների հետ կապված: Արդյունքում՝ քվեարկողների մոտ կեսը ճիշտ էր համարել, որ որոշումը կայացնի վարչապետը, 40 տոկոսի կարծիքով՝ հանքը ոչ մի դեպքում չպետք է շահագործվի, իսկ 10 տոկոսը կարծում է, որ պետք է շահագործվի:

Այս թվերը զարմանալի չեն: Չնայած «հպարտ քաղաքացու» կոնցեպտը ակտիվ շրջանառության մեջ է, բայց մենք տակավին պատեռնալիստական մտածողության մեջ ենք ու օրինաչափ է, որ մեծամասնությունը բոլոր բարդ որոշումներն ու ողջ պատասխանատվությունը պատվիրակում է առաջնորդին (հատկապես, երբ լիակատար վստահում է): Զարմանալի է, որ իմ առաջարկած քվեարկությանն արձագանքեց ընկերներիս միայն տասներորդ մասը, չնայած որ ճնշող մեծամասնությունը հանրությանը հայնտի գործիչներ են: Նման անտարբերությունը կարելի է բացատրել ամառային տապով, ֆուտբոլի առաջնությամբ, կոռուպցիոն սկանդալներով և այլն: Բայց ես հակված եմ կարծելու, որ մեր երկրում քաղաքացիական դիրքորոշում հայտնելը դարձել է ռիսկային: Եվ սա չի կարող վտանգավոր չլինել:

Ինչ վերաբերում է Ամուլսարի հարցով վարչապետի որոշմանը, ապա վստահ եմ, որ այն լինելու է քաղաքական: Այսօր, երբ քաղաքական խնդիրներից միակն արտահերթ ընտրություններն են, այդ որոշումը չի կարող լինել այնպիսին, որ վնասի ապագա ընտրություններում որոշում կայացնողի ակնկալվող արդյունքներին:

Արմեն Մինասյան, քաղաքագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:29
«Կարմիր բերետավորների» այսօրվա արարքները քաղաքացիների նկատմամբ ակնհայտ պատժիչ բնույթ ունեին. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և գրել. «Կարմիր բերետավորների» այսօրվա արարքները...
Աղբյուր` Panorama.am
23:02
Խնդիրը փորձում են բովանդակային դաշտից տեղափոխել անձնական վիրավորանքների դաշտ. Արտակ Ապիտոնյանը՝ Արարատ Միրզոյանին
«Խնդիրը փորձում են բովանդակային դաշտից տեղափոխել անձնական վիրավորանքների դաշտ, մենք չենք տրվելու այդ սադրանքներին»,-այդ մասին Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ցանկանում եմ մեր գնահատանքը հայտնել լրագրողներին գիշեր-ցերեկ այդ առաքելությունն իրականացնելու համար. Բագրատ Սրբազան
«Ուզում եմ վաղն այցելել Ժուռնալիստների միություն, մեր գնահատանքը հայտնել։ Այսօր երկուսը՝ մեր Մերի Մանուկյանն 24 news.am-ից, ...
Աղբյուր` Panorama.am
21:52
Ճնշումը պետք է ավելանա և մեծանա, հարավից-հյուսիս. Բագրատ Սրբազան
«Պետք է վերականգնել մեր կյանը, ընտանիքները բժշկել, զարգացնել մեր կյանքը, ոչ փչացնել այս չքնաղ երկիրը, որը մեզ տրված է, ստացել ենք...
Աղբյուր` Panorama.am
21:35
Երևանում «Իզի փեյ» վճարային տերմինալի կոտրելու միջոցով հափշտակել են մոտ 3 մլն դրամ
 Մայիսի 8-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ...
Աղբյուր` Panorama.am
21:22
Ես ասում եմ՝ վաղը 1000 ուսանող և ավելին դասադուլ արե՛ք․ Բագրատ Սրբազան
 «Այսօր ջերմ ընդունելության ենք արժանացել Պատմության ինստիտուտում, Գրողների միությունում, Նկարիչների միությունում, ԳԱԱ-ում։ Ես ասեմ,...
Աղբյուր` Panorama.am
20:57
Այսօր 171 քաղաքացի բերման է ենթարկվել,բոլորն այս պահին ազատ են արձակվել․ Դանիելյան
Վաղն առավոտից իրականացվել են բազմաթիվ անհնազանդության ակցիաներ։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում, որտեղ «Տավուշը՝ հանուն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Արսեն Թորոսյանին
Առողջապահության նախկին նախարար, այժմ  ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը, ով հայտնի աթեիստ է ու հակաեկեղեցական, երեկ մի գրառում էր արել Հայ...
Աղբյուր` Panorama.am
20:31
«ՀայաՔվե»-ն «սահմանագծման» հարցով հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու Դատախազություն
«Հայաքվե» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Վաղը` մայիսի 14-ին, ժամը 15:00-ին, բոլորին...
Աղբյուր` Panorama.am
20:13
«Զվարթնոց»-ում հացադուլ անող Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ ծանր է
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը 21-րդ օրն է...
Աղբյուր` Panorama.am
20:09
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի  Թագավորություն: Այս մասին հայտնում են Կառավարությունից։ Փաշինյանը մայիսի 14-ին...
Աղբյուր` Panorama.am
19:54
Սրբազանի հետ Տերունական աղոթքն ու «Տեր ողորմեա» երգը՝ Սուրբ Աննա եկեղեցում
 Սուրբ Աննա եկեղեցու բակից հորդառատ անձրևի պատճառով քաղաքացիները տեղափոխվեցին եկեղեցու ներս։ «Տավուշը՝ հանուն հայրենիքի»...
Աղբյուր` Panorama.am
19:39
Պուտինը նոր վերադասավորումներ է արել. Շոյգուն լքում է ՊՆ ղեկավարի պաշտոնը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերադասավորումներ է կատարել ուժային կառույցներում: Նա առաջարկել է Անդրեյ Բելոուսովին նշանակել Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:24
Նիկոլին հեռացնենք, որ հանգիստ ապրենք այս գեղեցիկ երկրում․ սփյուռքահայ
«Նիկոլին հեռացնենք, որ հանգիստ ապրենք այս գեղեցիկ երկրում։ Շատ բան չունեմ ասելու»,-ասաց սփյուռքահայը հավելելով․ «Նիկոլի հետ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սուրբ Աննա եկեղեցու բակում քաղաքացիները սպասում են Բագրատ Սրբազանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում քաղաքացիները սպասում են  «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին, որտեղ ...
Աղբյուր` Panorama.am
18:54
Փողոցում նաև զոհվածների մայրերն են, նրանց պարտավոր է հարգել ԱՄՆ քաղաքացի հանդիսացող Լուսինե Թովմասյանը
Հանրային ՀԸ հաղորդավարուհի, վերջին շրջանում տիկտոկյան և ինստագրամյան մոդել Լուսինե Թովմասյանը կարող է  քաղաքական հայացքներ ունենալ, կարող է...
Աղբյուր` Panorama.am
18:46
«Միացի՛ր դասադուլին, միացի՛ր սրբազան պայքարին»․ Երևանում և մարզերում դասադուլներ են
«Միրացի՛ր դասադուլին, միացի՛ր սրբազան պայքարին» խորագրով այսօր Երևանի և մարզերի մի շարք բուհերում և դպրոցներում դասադուլներ են։...
Աղբյուր` Panorama.am
18:23
Առաջին անգամ չէ, որ տեսնում ենք նման բան․ Վրթանեսյան
Մեդիափորձագետ Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Խղճի բանտարկյալներ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի դատը հետաձգվեց...
Աղբյուր` Panorama.am
18:09
7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ` ուշուի Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնությունից
Հայաստանի ներկայացուցիչները 7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում անցկացված ուշուի Եվրոպայի մեծահասակների...
Աղբյուր` Panorama.am
17:58
Ջիվան Ավետիսյանը դարձել է Եվրոպական կինոակադեմիայի անդամ
Կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը դարձել է Եվրոպական կինոակադեմիայի անդամ։  «Ինձ համար իսկապես մեծ պատիվ է դառնալ Եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
17:56
Տիգրան Աբրահամյան. Մի բան պարզ է՝ դատավորը գլուխն ազատեց այս խայտառակ գործընթացի մաս կազմելուց
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի...
Աղբյուր` Panorama.am
17:23
Ոստիկանությունն անչափահասների բերման ենթարկեց Նոր Նորքի 1-ին զանգվածից. Ահազանգ
Լրագրող Սյուզի Բադոյանն ահազանգում է. «Ոտիկանությունը անչափահասների բերման ենթարկեց Նոր Նորքի 1-ին զանգվածից։ Երեխաներն ընդամենը...
Աղբյուր` Panorama.am
17:20
Լավ էլի, թարգեք, այնքան զզվելի է. Լուսինե Թովմասյանը՝ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասին
Հայտնի մոդել, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանին դուր չի եկել լրագրողի հարցը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև. Վահե Սարգսյան
Yerkir.am-ի խմբագիր, պատմաբան Վահե Սարգսյանը, դիմելով ԳԱԱ ղեկավարությանը,  գրում է. «Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Սաղաթելյանը և Սամսոնյանը բոլոր կետերով համապատասխանում են ԵԽԽՎ-ի սահմանած «Քաղբանտարկյալի» չափորոշիչներին. Մելոյան
«Այսօր ունենք իրավիճակ, որ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը, վառ ընդդիմադիր գործիչներ են, մարդիկ ովքեր փոդքասթ էին ստեղծել և բացի...
Աղբյուր` Panorama.am
17:16
Ռուբեն Մելիքյան. Ինձ հետ կապվեց ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը
Իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանի հետ կապ է հաստատել ՔՊ-ական պատգամավոր, Ալեն Սիմոնյանի նախկին օգնական Հասմիկ Հակոբյանը։ «Ես...
Աղբյուր` Panorama.am
17:01
Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025 թվականի մեծահասակների առաջնությունը
Հայաստանը 2025 թվականին կհյուրընկալի կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Այս մասին որոշումը կայացվել է մարզաձևի եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
16:55
Իմ հորդորն է վստահել Սրբազանին, համբերատար գնալ դեպի հաղթանակ. Արմեն Հյուսնուց
«Սա իսկապես համազգային, վերկուսակացական շարժում է։ Այն ենթադրում է  դանդաղ,  բայց վստահ առաջընթաց»,- Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
16:40
Վե՛րջ տվեք երկակի ստանդարտների կիրառման պրակտիկային. ՀԺՄ-ն կոչով դիմել է ՆԳՆ ղեկավարությանը, ՔԿ-ին
Հայաստանի ժուռնալիստների միությունը դիմել է ՆԳՆ ղեկավարությանը, Քննչական կոմիտեին՝ կոչ անելով վե՛րջ տալ երկակի ստանդարտների կիրառման...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան
13:22 13/05/2024

Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}