Հասարակություն 11:15 12/07/2018 Հայաստան

Սոցիալական ինժեներիան չարագործներին թույլ է տալիս միլիոնավոր դոլարներ վաստակել կրիպտոարժույթի թեմայով. «Կասպերսկի Լաբորատորիա»

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի լուծումները 2018 թվականի առաջին կեսին կանխել են կեղծ առցանց դրամապանակներ և կրիպտոարժույթի բորսաներ օգտատերերի անցման ավելի քան հարյուր հազար փորձեր։

«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունից հայտնում են, որ կիբեռհանցագործներն ակտիվորեն օգտագործում են թվային փողերի շուրջ իրարանցումը. բացի կրիպտոարժույթների բորսաները կոտրելուց, սմարթ-գործարքներում խոցելիությունները շահագործելուց և վնասաբեր մայներների օգտագործելուց, չարագործները դիմում են նաև սոցիալական ինժեներիայի դասական մեթոդներին։ Ընդ որում, նրանց զոհ են դառնում ոչ միայն շուկայի հին խաղացողները, այլև այդ թեմայով նոր հետաքրքրվողները։

Չարագործների առավել տարածված թիրախներից մեկն են հնարավոր ICO ներդրողները (Initial coin offering – փողի առաջնային ներդրում)։ Հազվադեպ չեն դեպքերը, երբ կիբեռհանցագործները հաջողացնում են ստանալ որոշակի նախագծի հնարավոր ներդրողների փոստային հասցեների մասին տեղեկատվությունը։ Այդ դեպքում  pre-ICO-ի մեկնարկից որոշ ժամանակ առաջ չարագործները կեղծ նամակներ են ուղարկում նախագծի թիմի անունից, որոնցում հայտնում են տոկենների վաճառքի սկզբի մասին և նշում են կրիպտոարժույթի փոխանցման հասցեներ։
Կիբեռհանցագործները նաև ստեղծում են կեղծ էջեր, որոնք նմանակում են ICO-նախագծերի պաշտոնական կայքերը, և դրանց հղումները տարածում էլեկտրոնային փոստի, մեսենջերների, սոցիալական ցանցերի և խոշոր որոնողական համակարգերում գովազդային հայտարարությունների միջոցով։ Օրինակ՝ OmaseGo ICO-նախագծի վեբ-կայքը նմանակող ֆիշինգային էջերի ստեղծման միջոցով կիբեռհանցագործները կարողացել են գողանալ ավելի քան 1,1 միլիոն դոլար։

Աղբյուրը հայտնում է. «Ներգրավված միջոցների չափով ամենախոշորն, այսօրվա դրությամբ, Telegram-ի ICO-ն է. դրա շուրջ ասեկոսեները դրդել են հարյուրավոր համացանցային կեղծ ռեսուրսների ստեղծմանը։ Ավելին՝ ինչպես պարզել են «Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետները, դրամապանակների հասցեները, որոնց չարագործերն առաջարկում էին փոխանցել միջոցները, ստեղծվում էին Telegram-ի ICO-ի անհատապես յուրաքանչյուր հնարավոր ներդրողի համար, ինչը դժվարացնում էր միջոցների շարժին հետևելը։

Կիբեռհանցագործների կողմից կիրառվող ևս մեկ տարածված մեթոդ է կրիպտոարժույթով որոշակի գումար փոխանցելու առաջարկը՝ մի քանի անգամ ավելի շատ հետ վերադարձնելու պայմանով։ Առաջին գործարքը պահանջում են կատարել էլեկտրոնային դրամապանակի ստուգման պատրվակով։  Չարագործներն, օրինակ, սոցիալական ցանցերում ստեղծում էին այնպիսի հայտնի անձանց կեղծ հաշվեգրեր, ինչպես տեխնոլոգիական մագնատ Իլոն Մասքն է և Telegram մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը, և նրանց անունից հրապարակում մեծ գումար ստանալու գայթակղիչ առաջարկներ։

Գումարներ բաժանվում են նաև իբր ICO-նախագծերի անունից. այսպես, չարագործները ստեղծել են Twitter-ի կեղծ հաշվեգիր, որը նման է Switcheo նախագծի հաշվեգրին, և այնտեղ տեղադրել թվային փողեր անվճար բաժանելու առաջարկի հղում։ Արդյունքում՝ նրանց հաջողվել է գողանալ ավելի քան 25 հազար դոլար գումարի կրիպտոարժույթ։

Պետք չէ սպասել, որ կրիպտոարժույթի նկատմամբ խարդախների հետաքրքրությունը կմարի. «բիզնես» մուտքի շեմը չափազանց ցածր է, և շահույթը չափազանց բարձր է։ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետները չարագործների՝ զոհերի փոխանցումներն ընդունող հայտնի հազարից ավելի Ethereum-դրամապանակների մասին տեղեկատվության հիման վրա մոտավորապես հաշվարկել են, որ վերջին տարվա ընթացքում կիբեռհանցագործներին հաջողվել է շորթել առնվազն 21 000 ETH (Ethereum-ը հայտնի կրիպտոարժույթ է)՝ ավելի քան 10 միլիոն դոլար՝ ընթացիկ փոխարժեքով։ Եվ այդ գումարում չեն հաշվառվել այն միջոցները, որոնք խարդախները զոհերի հաշիվներից դուրս են բերել ինքնուրույն՝ նրանց առցանց դրամապանակներին հասանելիություն ստանալով։ 

«Կիբեռհանցագործները ժամանակին համընթաց են քայլում և հետևում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի վերջին միտումներին։ Այդ պատճառով զարմանալի չէ, որ նրանք չեն շրջանցել այնպիսի հանրահայտ թեմաներ, ինչպիսիք են կրիպտոարժույթը և ICO-ն։ Սակայն այստեղ խարդախության նոր սխեմաները հիմնված են սոցիալական ինժեներիայի պարզ, հայտնի մեթոդների վրա. ընդ որում, դրանք կիբեռհանցագործներին թույլ են տալիս վաստակել միլիոնավոր դոլարներ։ Չարագործների հաջողությունը կապված է մարդկային գործոնը օգտագործելու կարողության հետ, որը դեռևս մնում է կիբեռանվտանգության թույլ օղակը»,- նշել է «Կասպերսկի Լաբորատորիա»-ի առաջատար կոնտենտ-վերլուծաբան Նադեժդա Դեմիդովան։
Կիբեռանվտանգության փորձագետ, Հայաստանում և Վրաստանում  «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը կիբեռհանցագործների զոհը չդառնալու համար օգտատերերին խորհուրդ է տալիս հետևել մի քանի կանոնների.

• առողջ վատատեսությամբ վերաբերվել բոլոր գայթակղիչ առաջարկներին։
• պաշտոնական և անկախ աղբյուրներից ստուգել այն ICO-ի մասին տեղեկատվությունը, որին ցանկանում եք մասնակցել, ինչպես նաև ձգտեք որոշել, թե որ կայքն է բնօրինակ;
• խարդախ սխեմաներում նկատված դրամապանակները հաճախ արդեն ունեն զգուշացումներ տարբեր «բլոկների դիտարկիչներում»՝ համապատասխան կրիպտոարժույթներով ցանկցացած գործարքի մասին մանրամասն տեղեկատվության ծանոթանալու համար նախատեսված առցանց գործիքներում;
• բրաուզերի հասցեների տողում միշտ ստուգեք հիպերհղումների հասցեները, ուր ցանկանում եք մտնել:
 
Կրիպտոարժույթների հետ կապված ֆիշինգի մասին ավելի մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հաշվետվութան մեջ»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրաագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am
16:14
Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և առանց մոնտաժի ցուցադրում Հ1-ի եթերում. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «Նուրաբարաշեն» ՔԿՀ-ից դիմել է Հանրային հեռուստաընկերության հաղորդավարներից Պետրոս Ղազարյանին․
Աղբյուր` Panorama.am
16:06
Մայիսի 26-ին կլինի մեր կարևոր հանրահավաքը. Բագրատ Սրբազան
Մշակութային գործիչների հետ հանդիպմանը ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն առաջարկեց մտավորականներին՝ ցանկանցողները խումբ...
Աղբյուր` Panorama.am
15:50
Շատ բարդ պայքար է. Բանաստեղծ Վահե Արսեն
«Սա չակնկալիքի պայքար է, մեր ազգային ինքնապահպանման բնազդն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Վահե...
Աղբյուր` Panorama.am
15:43
Համահայկական համերաշխություն եմ ակնկալում. Ռեժիսոր Արամ Շահբազյան
«Մասնակցում եմ հանդիպմանը՝ ինձ համար բացահայտելու շարժման բուն նպատակը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ռեժիսոր Արամ Շահբազյանը, ով...
Աղբյուր` Panorama.am
15:29
Սա մեծ հաշվով քաղաքականություն չէ, սրբազան պայքար է հանուն մեր ինքնության. Ալլա Լևոնյան
«Որպես հայ պարտավոր ենք լինել այսօր մեր պետության, եկեղեցու, Բագրատ Սրբազանի կողքին»,- լրագրողների հետ զրույցում ասաց երգչուհի Ալլա...
Աղբյուր` Panorama.am
15:12
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը բարոյական, արժեքային առումով արթնացում է բերել. Գրող Մարինե Պետրոսյան
«Հայոց վերածննդի շարժում»,- հրապարակախոս, բանաստեղծ Մարինե Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում այսպես բնութագրեց ՀԱԵ Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
15:06
Ոստիկանությունն արձագանքել է Արփինե Սարգսյանի մասին հրապարակումներին
Ոստիկանությունն արձագանքել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի վերաբերյալ այսօր մամուլում տեղ գտած հրապարակումներին։ «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:59
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը
Ստանձնելով կապի զարգացման պատմության պահպանումն ու նոր սերունդներին փոխանցելու պատասխանատվությունը՝ Team Telecom Armenia-ն «Թանգարանային...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պաշտոնականացված որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
«Պաշտոնականացված որոշում չկա»,-քաղաքական կուսակցությունների հետ հանդիպումից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Դավիթ Խաժակյան. Շարժումը կշահի, եթե ասվի՝ նախկինին վերադարձ չի լինի
«Եթե ասվի, որ նախկինին վերադարձ չի լինելու, և դա իրականցվի շատ հստակ, աներկբա եղանակաով, շարժումը դրանից միայն կշահի»,-լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
14:30
Երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն. Սողոմոնյան
«Սպասելիքները գերազանցված են. երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն,...
Աղբյուր` Panorama.am
14:02
ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպում է մշակութային...
Աղբյուր` Panorama.am
14:00
Խաղողի վազի ծաղկումը սպասվում է մայիսի 23-27-ը
Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները և մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ խաղողի վազի մասսայական ծաղկումը...
Աղբյուր` Panorama.am
13:58
Մամիջանյան. Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել
«Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել, իսկ դրա համար լավագույն դերակատարը, բոլորը միանշանակ կարող են փաստել, որ հավատքն է ու Հայ...
Աղբյուր` Panorama.am
13:41
Խոսրով Հարությունյան. Սրբազանն առավելագույնս համապատասխանում է ապագա վարչապետի համար ներկայացվող պահանջներին
«Կարծում եմ, քաղաքական ուժերի համախմբում կլինի շարժման շուրջ, քանի որ աջակցել իշխանությանը, նշանակում է ջուր լցնել այն ջաղացին, որի անունը...
Աղբյուր` Panorama.am
13:24
Լրագրողներ Մերի Մանուկյանն ու Նարե Գևորգյանը ճանաչվել են տուժող
Անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանների կողմից բռնության ու վթարի ենթարկված լրագրողներ Նարե Գևորգյանն ու Մերի Մանուկյանը ճանաչվել են...
Աղբյուր` Panorama.am
13:14
Սուրեն Սուրենյանց. Երկու հարցի վերաբերյալ քաղաքական ուժերն ունեն համախոհություն
«Երկու հարցի շուրջ կարծեք թե համաձայնություն կա։ Մեկը Նիկոլ Փշինյանի հեռացումն է բոլոր քաղաքական տարբերակներով, մյուս կոնսենսուսն այն է,...
Աղբյուր` Panorama.am
12:52
Վանաձորում ցուցմունք տված երիտասարդի դեմ ցուցմունք տվածին զանգել է մի կին. Քրեական վարույթ է նախաձեռնվել
Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ հավաքներին պարբերաբար մասնակցության համար Վանաձոր քաղաքի մի խումբ անապահով անձանց նյութապես շահագրգռելու...
Աղբյուր` Panorama.am
12:42
«Ստացվում է, որ հիմա էլ՝ 615 միլիոն դրամ ծախսելուց հետո էլ, մեկա, էլի Կիրանցը դպրոցի շենք չի ունենալու»
«Բլոգնյուզ» կայքի խմբագիր Արամ Գևորգյանը գրում է. «Եթե որևէ զոմբիի հետ շփման ժամանակ միամիտ օդից վարակ բռնեք ու սկսեք...
Աղբյուր` Panorama.am
12:29
Շարժմանը միացողներին պիտակավորելն ու անվանարկելը ընդամենը խանգարելու է գործընթացին. Իրավապաշտպան
«Ստիպված եմ կրկին հիշեցնել, որ մարդիկ ի վերջո դուրս եկան փողոց ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի կամ խմբի, այլ` Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
12:12
Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանի մյուս կողմից
Այսօր առավոտից Կիրանցի բնակչները կրկին դուրս են եկել փողոց։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել...
Աղբյուր` Panorama.am
12:03
Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչ
«Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո, հողերի մի մասը եղել են ականապատ»,-ի պատասխան վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Գեղամ Նազարյան. Ես տելեպատ չեմ, որ Երևանում նստած Կիրանցի հացատանը հանդիպեմ մարզպետին
«Ես Կիրանցից վերադարձել եմ երեկ առավոտյան, ժամը 8։30-ից 10։00-ի սահմաններում արդեն Երևանում եմ եղել։ Ամենամեծ ցանկության դեպքում անգամ չէի...
Աղբյուր` Panorama.am
11:38
ՔԿ. Կիրանց բնակավայրի մոտ բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է
Մայիսի 17-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից ՀՀ Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի մոտ բողոքի...
Աղբյուր` Panorama.am
11:19
Կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումը երեք նպատակ ունի. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը ժամանեց Անի Գրանդ հոթել, որտեղ քիչ անց կմեկնարկի հանդիպումը կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
14:59 18/05/2024

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}