Եղիսաբեթ 2-ը հրաշալի կին է. Թրամփ
The Sun-ի հետ հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնլադ Թրամփը խոսել է Մեծ Բրիտանիայի հեղինակավոր քաղաքական գործիչների մասին, այդ թվում ՝ Եղիսաբեթ 2-ի։
«Գազետա.ռու»-ն գրում է, որ ԱՄՆ նախագահը խանդավառությամբ է արտահայտվել թագուհու մասին։ Նրա խոսքով՝ բրիտանացի միապետը երկար տարիներ հիանալի է ներկայացնում իր պետությունը։ Թրամփը նաև խոստովանել է, որ չի համբերում նրա հետ հանդիպել։
«Արդեն քանի տարի է նա իր երկիրը ներկայացնում է և ոչ մի անգամ որևէ սխալ թույլ չի տվել։ Չեք գտնի ամոթալի կամ սկանդալային ոչինչ։ Նա ուղղակի հրաշալի կին է»,- ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը նաև հավելել է, որ Մելանյա Թրամփը ևս Նորին Մեծության մեծագույն երկրպագուն է։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան