Զեյնալյանը ներկայացրել է հեղափոխությունից հետո նոր ձևավորված կառավարության առաջնահերթությունները
ԵՄ արդարադատության, սպառողների և գենդերային հավասարության հարցերով հանձնակատար Վերա Յուրովայի հետ Ավստրիայում կայացած հանդիպման ընթացքում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրել է 2018թ. Մայիսին ՀՀ-ում թավշյա հեղափոխությունից հետո նոր ձևավորված կառավարության առաջնահերթությունները:
ԱՆ տարածած հաղորդագրության համաձայն, նախարարն անդրադարձ է կատարել կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում տարվող աշխատանքներին, ընտրական օրենսգրքի բարեփոխումների անհրաժեշտությանը:
Կողմերը քննարկել են նաև արդարադատության ոլորտի բարեփոխումներին ուղղված Եվրոպական միության հետագա աջակցության հնարավորությունները: Հանդիպման ավարտին ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ԵՄ արդարադատության, սպառողների և գենդերային հավասարության հարցերով հանձնակատար Վերա Յուրովային հրավիրել է Հայաստան:
Ավստրիայի Հանրապետության արդարադատության նախարար Վոլֆգանգ Բրանդշտետերի և Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի ղեկավար Մարտին Կրոետների հետ կայացած աշխատանքային հանդիպումների ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ համագործակցության ձևաչափերի ընդլայնմանն ու խորացմանը:
Հիշեցնենք, որ Արտակ Զեյնալյանը հուլիսի 12-ից 13-ը Ավստրիայի Հանրապետությունում (Ինսբրուկ) մասնակցել է ԵՄ և Արևելյան գործընկերության ներքին գործերի և արդարադատության նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան