Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ հանրային քննարկումների շարք է սկսվում
ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը կազմակերպում է հանդիպումներ՝ Ընտրական օրենսգրքի մի շարք ոլորտների կարգավորումներ քաղաքացիական հասարակության հետ քննարկելու համար:
Ըստ առաջին փոխվարչապետի մամուլի խոսնակի տարածած հաղորդագրության, դիտորդական առաքելություններ իրականացրած հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումը կկայանա երկուշաբթի՝ հուլիսի 16-ին, ժամը 11:00-ին: Կուսակցությունների հետ քննարկումը կլինի հուլիսի 16-ին, ժամը 14:00-ին:
Հանդիպումները տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետության Կառավարության նստավայրում (ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1):
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան