Թրամփի պատկերով օդապարիկը հայտնվել է Լոնդոնի երկնքում
Բրիտանացի ակտիվիստները, ովքեր բողոքում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցի դեմ, Լոնդոնի երկինք են բաց թողել հսկայական օդապարիկ, որի վրա Թրամփը պատկերված է մանկան կերպարով, տակդիրով և սմարթֆոնը ձեռքում: Ինտերֆաքսը գրում է, ու բրիտանական ԶԼՄ-ների տվյալներով «մանկիկ Թրամփին» օդ են բարձրացրել Վեսթմինսթերյան պալատին հարակից հրապարակից:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Stop Trump շարժման ակտիվիստները ակցիան համաձայնեցրել են քաղաքապետ Սադիք Խանի հետ: Մինչ այդ ակտիվիստները 10 հազար ստորագրություն են հավաքել, որով կոչ են անում իշխանություններին թույլատրել ակցիան ԱՄՆ նախագահի Լոնդոն այցի օրը:
Քաղաքապետարանի որոշումը՝ թույլատրել ակցիան, բազմաթիվ վեճեր է առաջացրել հասարակության մեջ: Իր հերթին քաղաքապետն ասել է, որ մտադիր չէ սահմանափակել խոսքի ազատությունը միայն այն պատճառով, որ ինչ որ մեկը կարող է հետո նեղանալ: Սադիք Խանը նաև հավելել է, որ Լոնդոնում հաջակցություն Թրամփի ակցիա է կայանալու և ինքը դա ևս չի արգելելու:
Նախօրեին Թրամփը պաշտոնական այցով ժամանել է Մեծ Բրիտանիա։ Տեր և տիկին Թրամփները մասնակցել են վարչապետ Թերեզա Մեյի կազմակերպած գալա-ընթրիքին: Այսօր նախատեսված են Թրամփ-Մեյ բանակցությունները: Դրանից հետո առաջնորդներին կընդունի Եղիսաբեթ երկրորդ թագուհին: Երեկոյան Թրամփն ու կինը կմեկնեն Շոտլանդիա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան