Փաշինյանը շեշտադրեց՝ Հայաստանը չի լինելու խնդրողի դերում. Թևան Պողոսյան
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել առաջին հերթին ծանոթանալու այց էր, որը ընթացքում հանդիպումներ ունեցավ եվրոպական ինստիտուտների ղեկավարների հետ, ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած իրավիճակը և դրա հետ միասին նրանց հետ հարաբերություններ ձևավորեց»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը:
Նրա խոսքով՝ ամենակարևոր շեշտադրումը, որ արեց Փաշինյանը, այն է, որ Հայաստանը չի լինելու հայցվորի, խնդրողի դերում, Հայաստանն իր ճանապարհը կառուցելու է, նոր իշխանությունները նպատակասլաց գնալու են այն բոլոր փոփոխություններին, որոնք իսկապես գալիս են Հայաստանը հզորացնելու, իսկ մնացած մեր գործընկերները, եթե ցանկանում են ինչ-որ չափով ներդրում և օգտակար լինեն, պետք է վերանայեն իրենց քաղաքականությունը:
Ինչ վերաբերում է ՀՀ-ԵՄ համաձայնագրին ու մասնավորապես վիզաների ազատականացման գործընթացին, Թևան Պողոսյանն ասաց. «Հայաստանն ուսումնասիրելով Վրաստանի և Ուկրաինայի փորձերն արդեն այս գործընթացի մեջ մի քանի փոփոխություններ է կատարել, որոնք ավելի շատ վիզաների ազատականացման բարեփոխումների փաթեթից են: Այս նույնը վերաբերում է մնացած ոլորտներին՝ տնտեսական, կրթական, կոռուպցիայի դեպ պայքարի, մշակույթի, այնտեղ, որտեղ Հայաստանն ինքնուրույն իր ճանապարհը հարթելով գնում է, բնականաբար եթե այդտեղ կան նոր հնարավորություններ, եկեք այդ դաշտում օգնենք»:
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ կարևորեց այն, որ ցանկացած բաերփոխում լինի որակով և անշրջադարձելի:
«Ես ուրախ եմ, որ պարոն Փաշինյանը կարողացել է եվրոպական գործընկերներին ներակայացնել Հայաստանի բոլոր խնդիրներն այն ոճով, որ մենք մեր ճանապարհը գնում ենք, հիմա դուք էլ կարող եք նստել և վերանայել»,- հավելեց Թևան Պողոսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ, աշխատանքային հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ
- Փաշինյան. Շփման գծում Ադրբեջանի սադրանքները լուրջ կասկածի տակ են դնում Բաքվի հանձնառությունը խաղաղության գործընթացին
- Փաշինյանը և Յունկերը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացքն ու հեռանկարները
- Հայաստանը հավատարիմ է Մինսկի խմբի հովանու ներքո իրականացվող բանակցային գործընթացին. Փաշինյան
- Փաշինյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի գործընկեր պետությունների պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընթրիքին
- Բրյուսելում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Ֆեդերիկա Մոգերինիի հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան