Ընտրությունները տեղի են ունենալու այն ժամկետներում, որոնք նշված են կառավարության ծրագրում. փոխվարչապետ
«Բոլորիս ցանկությունն է Ընտրական օրենսգրքի շուրջ ունենալ մեկ փաստաթուղթ, բայց չի կարելի բացառել այլ օրինագծեր։ Կոնսենսուսն այն ուղենիշն է, որին ձգտում են բոլորը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։
Նա նշեց, որ կոնսենսուսի հանգելու հարցում ինքը լավատես է։
«Ես այն տպավորությունը ստացա, որ բոլորը գիտակցում են՝ պետք է անենք այնպիսի փոփոխություններ, որոնք հնարավոր է իրականացնել կարճ ժամկետներում։ Պետք է գնալ այնպիսի լուծումների, որոնցից կշահի ՀՀ քաղաքացին»,- ասաց նա։
Արարատ Միրզոյանի խոսքով, ԸՕ-ի շուրջ քննարկումներում իրենք հաշվի են առնում ոչ միայն խորհրդարանական, այլ նաև արտախորհրդարանակն ուժերի, քաղաքացիական հասարակության կարծիքները։
«Ինձ համար էական է, որ լինի լայն համաձայնություն և լավ նախագիծ։ Թե ով կլինի հեղինակը, իրականում կարևոր չէ։ Այդուհանդերձ, ես այդ հանձնաժողովին մասնագիտական չէի անվանի։ Ամեն դեպքում, պաշտոնական անվանման մեջ «մասնագիտական» բառը չկա։ Խոսքը շատ կարևոր քաղաքական խնդրի մասին է։ Կառավարությունն ինքը քաղաքական մարմին է, չի կարելի ասել՝ մասնագիտական և քաղաքական, իմ համոզմամբ, սահմանազատումը տեղին չէ»,- ասաց նա։
Հարցին՝ ԸՕ քննարկումների ընթացքում կառավարական առանձին հանձնաժողով ստեղծելու պրակտիկ նպատակը ո՞րն էր, ՀՀ փոխվարչապետը նշեց՝ էականն այն չէ, որ մարմնին կից է աշխատում հանձնաժողովը։
«Մենք նախաձեռնել ենք գործընթաց, կոնսուլտացիաներ ենք անցկացրել ԱԺ 4 քաղաքական ուժերի հետ, համաձայնություն ենք ստացել մասնակցել ձևավորվելիք հանձնաժողովի աշխատանքներին»,- ասաց նա։
Միրզոյանը հավաստիացրեց՝ ԸՕ-ի շուրջ բոլոր առաջարկություններն էլ քննարկելի են։
«Այնուամենայնիվ, կարծում եմ՝ ճիշտը համամասնական ընտրակարգն է, բայց էլի եմ ասում՝ ամեն ինչն էլ քննարկելի է»,- ասաց գործադիրի ներկայացուցիչը։
Իսկ կարելի՞ է ենթադրել, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան սեպտեմբեր մասին, և արդյոք ՀՀԿ-ն այս պահին արտահերթ ընտրությունների ցանակություն ունի՞, հետաքրքրվեցին լրագրողները։
«Հայաստանում ամեն բան կախված է քաղաքացիների կամքից։ Կարելի է ենթադրել, որ ընտրությունները տեղի են ունենալու այն ժամկետներում, որոնք նշված են կառավարության ծրագրում, և որը հավանության է արժանացել ԱԺ-ի կողմից, այն է՝ այդ ժամկետի դրությամբ՝ մեկ տարվա ընթացքում։ Այնպես որ, այդ ժամկետների մեջ կարելի է ենթադրել»,- ասաց ՀՀ փոխվարչապետը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան