«Ֆեյսբուքի» հաշիվը կարելի է ժառանգել
Գերմանիայում «Ֆեյսբուքի» հաշիվը հավասարեցրել են անձնական նամակներին և օրագրերին, ինչը գործնականում էջը դարձնում է ժառանգության ենթակա ունեցվածք։ Եվրանյուզի հաղորդմամբ, դատարանը նման վճիռ է կայացրել մի քանի տարի տևող դատավարությունից հետո։ Մետրոյի վագոնի տակ զոհված աղջկա ծնողները սոցցանցի ղեկավարությունից պահանջում էին հասանելիություն իրենց աղջկա ֆեյսբուքյան էջին, որպեսզի պարզեն, արդյոք ինքնասպանության հետևանք էր աղջկա մահը։
«Ֆեյսբուքի» իրավաբանները պնդում էին, որ հանգուցյալ օգտատերերի էջերի անձնական տեղեկատվությունը պաշտպանված է էլեկտրոնային գրագրության գաղտնիքով, այնպես, ինչպես կենդանի օգտատերերի դեպքում։ Սակայն արդյունքում Գերագույն դատարանը բավարարել է հայցը և պարտադրել ամերիկյան ընկերությանը բացել ֆեյսբուքյան էջը ծնողների համար։ Հիմա «Ֆեյսբուքի» կանոններով մահացած մարդու էջին հասանելիություն կարող է ստանալ միայն կենդանության օրոք նրա կողմից նշանակված հաշվի «պահապանը», ընդ որում նրա գործողությունների հնարավորությունները խիստ սահմանափակ են։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան