2030 թ-ին Դելին կդառնա աշխարհի ամենախոշոր քաղաքը
2030 թվականին Հնդկաստանի Դելի քաղաքը կդառնա աշխարհի քաղաքային խոշորագույն ագլոմերացիան: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի ազգաբնակչության հարցերով բաժինը, գրում է Ինտերֆաքսը:
Ըստ աղբյուրի, Դելին այդ ժամանակ կունենա 39 մլն բնակչություն և կշրջանցի Տոկիոյին:
Ճապոնիայի մայրաքաղաքը կհայտնվի երկրորդ տեղում, այստեղ կբնակվի շուրջ 36.6 մլն մարդ: Առաջատար հնգյակում կընդգրկվեն Շանհայը (32.9 մլն), Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքան (28.1 մլն) և Կահիրեն (25.5 մլն):
Ընդհանուր առմամբ, 2030 թվականին աշխարհում կլինի 703 քաղաք, որը կունենա մեկ միլիոնից ավելի բնակչություն: Դրանցից 43-ում բնակչությունը կգերազանցի 10 մլն-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին