Մելանիա Թրամփին և ամուսնուն համեմատել են «Գեղեցկուհու և հրեշի» հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և կնոջը՝ Մելանիային, համեմատել են «Դիսնեյի» «Գեղեցկուհին և հրեշը» մուլտֆիլմի կերպարների հետ Բլենհեյմյան պալատում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ հանդիպման ժամանակ։ Լենտա.ռու-ն, հղում անելով Mirror-ին, գրում է, որ Մելանիա Թրամփը կրում էր երկար դեղին զգեստ։ Թվիթերի օգտատերերը նկատել են, որ այն շատ նման է «Գեղեցկուհին և հրեշը» մուլտֆիլմի հերոսուհի Բելլի հագուստին։
«Իմ երեխաները շատ են սիրում այդ զգեստը։ Իմ հնգամյա աղջիկն ասաց, որ նա նման է Բելլին։ Ես կատակեցի, որ այդ դեպքում էլ Դոնալդ Թրամփը հրեշն է։ Նրանք ծիծաղեցին։ Հնարավոր է, Մելանիան սիրում է իր հրեշին»,- գրել է օգտատերերից մեկը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին