Մելանյա Թրամփը Հելսինկիում +28 աստիճան եղանակին վերարկու է հագել
Ֆիննական Ilta-Lehti թերթն ուշադրություն է դարձրել այն բանի վրա, թե ինչպես է հագնված եղել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը: Նա ամուսնու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ժամանել էր Հելսինկի, որտեղ պետք է կայանա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջինիս հանդիպումը: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն:
Չնայած նրան, որ Հելսինկիում ջերմաստիճանը +28 է, ինքնաթիռից իջնելուց հետո լրագրողները Մելանյա Թրամփի հագին բաց մոխագույն վերարկու են տեսել: Պարբերականը նշում է, որ առաջին տիկինն ավելի ցուրտ եղանակի է նախապատրաստված եղել: