Բրիտանացի նախարարը սեքս-սկանդալի պատճառով հրաժարական է տվել
Մեծ Բրիտանիայի փոքր բիզնեսի հարցերով նախարար Էնդրյու Գրիֆֆիտսը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ նրա՝ սեռական բնույթի գրառումները հայտնվել են ԶԼՄ-ներում։ Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով SkyNews-ին։
The Mirror –ի ձեռքի տակ է հայտնվել ավելի քան երկու հազար հաղորդագրություն, որոնք նախարարը երկու ծանոթ կանանց է ուղարկել։ Գրիֆֆիտսը առաջարկել է նրանց գումար, փոխարենը պահանջել բաց լուսանկարներ և տեսանյութեր, նաև պնդել է, որ հանդիպեն։
Նախարարը որոշել է հրաժարական տալ նախքան The Mirror-ի կողմից հրապարակումը։
ԶԼՄ-ների համար հայտարարության մեջ բրիտանացի նախարարը հայտնել է, որ «խորապես ամաչում է իր վարքից, որն անբացատրելի տառապանք է պատճառել» կնոջն ու ընտանիքին։ Նա նաև ներողություն է խնդրել վարչապետ Թերեզա Մեյից և կառավարությունից։ Գրիֆֆիտսը խոստովանել է, որ իրեն անհրաժեշտ է մասնագիտական օգնություն, որպեսզի նման բան այլևս չկրկնվի։
Սա բրիտանական կառավարությունում առաջին հրաժարականը չէ սեռական ոտնձգության մեղադրանքով։ Նախորդ տարվա նոյեմբերի սկզբին պաշտպանության նախարար Մայքլ Ֆելլոնը լքել էր պաշտոնը 15 տարի առաջ տեղի ունեցած վեճի պատճառով։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը