Ժողովրդի քվեարկությունը հստակ ցույց կտա, բարի երթ բոլոր կուսակցություններին. Թեհմինա Վարդանյան
«Այս պահին բացառում եմ իմ առաջադրումը՝ որպես Երևանի քաղաքապետի թեկնածուի։ Ինչ կլինի հետո՝ ընթացիկ քննարկումները ցույց կտան»,- այսօր քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբացության անդամ Թեհմինա Վարդանյանը, ում անունը վերջերս շրջանառվում էր որպես Երևանի քաղաքապետի հավանական թեկնածուի։
Իսկ դաշինքո՞վ, թե առանձին ցուցակով մասնակցելու հարց է քննարկվում, հետաքրքրվեցին լրագրողները։ «Այդ ֆորմատի քննարկումներ նույնպես դաշինքում տեղի են ունենում, առայժմ որևէ հստակ բան չկա»,- նշեց նա։
Դիտարկմանը, որ ԲՀԿ-ն ևս հայտարարել է ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու պատրաստակամության մասին, Թեհմինա Վարդանյանը պատասխանեց. «Բարի երթ, ժողովրդի քվեարկությունը հստակ ցույց կտա, բարի երթ բոլոր կուսակցություններին։ Մեզ համար ընդունելի են արտահերթ ավագանու ընտրությունները, մենք այլևս չենք պատրաստվու աշխատել ավագանու 46 անդամ ունեցող ՀՀԿ-ի հետ»։
Հարակից հրապարակումներ`
- Ես առաջադրվելու եմ Երևանի քաղաքապետի թեկնածու. Զարուհի Փոստանջյան
- Մենք ցանկանում ենք, որ Փոստանջյանը ընտրվի Երևանի քաղաքապետ. ազատամարտիկ
- «Ելք»-ը քաղաքապետի թեկնածու չի առաջադրի ու արտահերթ նիստին չի մասնակցի
- Ավագանու «Ելք» և ՀՀԿ խմբակցությունները քաղաքապետի թեկնածուի հարցում դեռևս չեն կողմնորոշվել
- Ինձ մոտ տպավորություն է, որ ՀՀԿ-ն մտադիր չէ Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրել. Նաիրա Զոհրաբյան
- Ամեն դեպքում կարծում եմ, որ ՀՀԿ-ն քաղաքապետի թեկնածու չի առաջադրի. Թեհմինա Վարդանյան
- Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունները կկայանան հուլիսի 16-ին
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը