ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ռուսաստանին Pussy Riot-ին վճարել 50 հազար եվրո
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է Քրիստոս Փրկիչ տաճարում Pussy Riot խմբի անդամների իրականացրած ակցիայի վերաբերյալ որոշումը, հայտնում է Gazeta-ն։
Համաձայն տեղեկատվության՝ Մարիա Ալեխինան ու Նադեժդա Տոլոկոննիկովան պետք է ստանան 16 հազար եվրո, Եկատիրինա Սամուցևիչը՝ 5 հազար եվրո փոխհատուցում ։ ՌԴ-ն պետք է նաև ծածկի դատական ծախսերը, որը կազմում է 11,700 եվրո։
Հաղորդվում է, որ Մարիա Ալեխինան, ով 2 տարվա ազատազրկման էր դատապարտվել Քրիստոս Փրկիչ տաճարում ընդդեմ Պուտինի իրականացված ակցիայի պատճառով, ազատություն էր ստացել ՌԴ Սահմանադրության 20-ամյակի առիթով արված նախագահական համաներմամբ։ Փանք-խմբի մյուս անդամ Նադեժդա Տոլոկոննիկովան ևս ազատ էր արձակվել վաղաժամ։
Հիշեցնենք, որ փանք խումբը 2012թ․-ի փետրվարի 21-ին Մոսկվայի Քրիստոս Ամենափրկիչ եկեղեցում «փանք-պատարագ» էր մատուցել՝ Աստվածամորը խնդրելով ազատել Ռուսաստանը Վլադիմիր Պուտինից։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց