«Ժողովուրդ». Ջիլ չի այցելել, որովհետև կարիք չի եղել
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ադրբեջանական զինուժն օրերս կրակոցներ է արձակել Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Ջիլ գյուղի ուղղությամբ: Նկատենք, որ եթե Հայաստանի սահմանամերձ շրջաններից, օրինակ, Տավուշում երբեմն հաճախակիանում են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, նույնը չես ասի Գեղարքունիքի մարզի մասին. այստեղ անհամեմատ հանգիստ է վիճակը: Ու հիմա Ջիլ գյուղում հնչած կրակոցներից հետո Գեղարքունիքի մարզպետ, ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանն այդպես էլ դեպքի վայր չի այցելել:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իր քայլը մեկնաբանել է, թե մեկ շաբաթ առաջ ևս նման դեպք է գրանցվել, և որ կատարվածը որքան էլ մտահոգիչ է, բայց և վախենալու կարիք չկա: «Դեպքի վայր չեմ այցելել, որովհետև դրա կարիքը պարզապես չի եղել: Սա առաջին դեպքը չի: Մեր գյուղերի վրա մշտապես եղել են նման կրակոցներ: Սա արտառոց դեպք, հատուկ իրադարձություն չի: Մեր բանակը տիրապետում է իրավիճակին: Վախի, ցայտնոտի խնդիր չկա»,- ասել է նա: Մինչ այդ նկատենք, որ վերջին անգամ Գեղարքունիքի մարզում սահմանին հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր եղել էին 2014 թվականին»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ