19:25 17/07/2018

Ալտեր էքսպո 2018. Երազ գործարանը նորից իր հարկի տակ հավաքեց արվեստագետներին

Ժամանակի ու անգործության ժանգը կերած մետաղական հսկա կոնստրուկցիաներ, երբևէ արև չտեսած, խոնավությունից ծանրացած սառը փոշի, դեմքիդ ու թիկունքիդ անամոթաբար շնչող ստորգետնյա սառնություն, տեսողությունդ համառորեն շղարշող կիսամութ-կիսալույս և այդ ամենի մեջ հանդարտորեն ճոճվող մարդկային ֆիգուրներ, կիսամշուշը մեղմորեն ճեղքող երաժշտություն, լսողությունը ժամանակ առ ժամանակ խլացնող մարդկային ճիչ-բողոք, ու այդ ամենի մեջ մարդկային արարման հավերժական գործողություն, արվեստի հաստատում, տեսակի ծնունդ ու գոյության հայտագրում… 

Շատ համառոտ այսպես կարելի է պատմել վերջերս Երևանի ավտոգործարանում մոտ մեկ ժամվա ընթացքում համպատրաստից կազմակերպված կենդանի պերֆորմանսի մասին, որին մասնակցում էին միաժամանակ թե՛ երաժիշտներ, թե՛ դերասաններ, թե՛ նկարիչ, թե՛ լուսանկարիչ և օպերատոր, թե՛ ռեժիսոր, և թե՛ այլ արվեստագետներ։

Երաժիշտներ Նարեկի ու Սերգեյի՝ տեղում ծնվող երաժշտության ուղեկցությամբ նկարչուհի Նարինեն ավազով ու ներկերով իր կտավն էր ստեղծում, սևազգեստ դերասանուհիները՝ մուսաների տեսքով ամբողջ ընթացքում լուռ հետևում էին տեղի ունեցողին և ժամանակ առ ժամանակ ճիչով հիշեցնում իրենց գոյության մասին, ռեժիսոր, օպերատորի և լուսանկարչի դերը ստանձնած Արտաշեսն ամրագրում էր գործողությունը՝ արվեստ ստեղծելու ընթացքը, որը հետագայում տեսաֆիլմ պիտի դառնա, և նման համախմբան արդյունքում իրագործվում է գաղափարը։

Ամեն ինչ որոշվել ու իրականացվել էր շատ արագ. գաղափարն արդյունք էր ամերիկաբնակ նկարչուհի Նարինե Իսաջանյանի և երաժիշտ երեք ընկեր՝ Սերգեյ Լուլուկյանի, Նարեկ Բունիաթյանի ու Արտաշես Մովսիսյանի՝ ընդամենը 47 րոպե տևած զրույցի։ Թեև տղաները դա էլ են շատ համարում գաղափարներն իրագործելու համար։ Սերգեյի կարծիքով, օրինակ, «ընդհանրապես մարդը պետք է և՛ արագ մտածի, և՛ արագ գործի, որովհետև կյանքը ժամանակ է, ժամանակը թանկ է, ժամանակը չի կարելի կորցնել առհասարակ։ Այն ստվերի նման է՝ ուզում ես բռնել, բայց չես հասցնում»։   

Այդպես էլ արեցին. զրուցեցին, որոշեցին ու առանց ժամանակ կորցնելու անցան գործի՝ տարբեր ոլորտի արվեստագետների համատեղ ու միաժամանակյա պերֆորմանսի կազմակերպմանն ու իրականացմանը։ Ու թեև շատ կարևոր ասելիքը ունեին, գիտեին ինչպես ասել, այնուամենայնիվ, չգիտեին՝ ինչպես կստացվի։ Չունեին ռեսուրսներ, տարածքին, որտեղ պետք է աշխատեին, անծանոթ էին, ժամանակը քիչ էր ու էլի շատ այլ խնդիրներ։ Բայց արեցին, հավաքվեցին, իրենք իրենց համար ռեսուրս դառնալով՝ որոշեցին ու «սուսուփուս» արեցին՝ անտեսելով խնդիրները, տեղում՝ համպատրաստից, և կարծես իրոք նախապես ամեն ինչ պայմանավորած ու ծրագրած լինեին։ 

Ի դեպ, հենց սա էլ, ընդհանուր առմամբ, տղաների ասելիքն էր՝ գաղափարը, որ պետք է ոչ թե անընդհատ խոսել, բողոքել, իրար քննադատել ու վանել միմյանց, այլ համախմբվել ու գործ անել, ցույց տալ, որ անկախ պայմաններից կարելի է գործ անել ու շատ լավ արդյունք ստանալ։ Ու խնդիրների առկայությունն է՛լ ավելի ինտրիգային էր դարձրել գաղափարի իրագործումը և ավելի ընդգծել հենց գաղափարը, ասելիքը։

Նարեկը, ավելի բացելով փակագծերը, պատմում է, որ այլընտրանքային, հասարակության լայն շերտերի կողմից չընկալվող ընդհատակյա արվեստն իրենք ուզում էին ցույց տալ ընդհանուր համագործակցության մեջ, ինչի շնորհիվ, կարծում է նա, հնարավոր է ավելի լավ արդյունք ստանալ։ Ըստ նրա, ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ նման արվեստագետները, «առանց այդ էլ հասարակությունից քշվելով ինչ-որ անկյուններ ու մնալով ստվերում, նաև իրար են հեռու քշում»։

Նկարիչն, օրինակ, իրեն հեռու է պահում երաժշտից։ Բայց չէ՞ որ կա փոխկապակցվածություն, չէ՞, որ «չի կարող լինել ֆիլմ, որտեղ չլինի երաժշտություն, որտեղ չկա գրող, ով գրում է սցենար, որտեղ չկա նկարչի աշխատանք։ Նույն տրամաբանությամբ էլ երաժշտին, օրինակ, իր ալբոմի համար պետք են ռեժիսորներ, օպերատորներ և այլն»։ Նարեկը համոզված է, որ եթե մարդիկ կարողանան իրար հետ աշխատել, իրար հետ համագործակցելու տարբերակներ գտնեն, ամեն ինչ շատ ավելի հեշտ կստացվի։

Ալտեր էքսպոյի գաղափարը, ըստ Սերգեյի, արվեստի ըմբռնման նոր ոճ է։

«Նարեկի առաջարկությամբ կիրառեցինք կինետիկ արտ հասկացողությունը, մուսաների տեսքով սիմվոլիկան իմն էր, կարծում եմ հաջողված էր, համենայն դեպս, ես շատ գոհ եմ, որովհետև մոտ էր իմ պատկերացրածին։ Մեզ հետ էր նաև Արտաշը, մեր ռեժիսոր ընկերը, ով և՛ դերասան, և՛ օպերատոր, և՛ երաժիշտ է, և նա էլ շատ մեծ ներդրում ունեցավ այս նախագծում ու դրա իրագործման գործում»։

Ցուցադրությունը տղաները նաև բողոքի ճիչ են համարում, որը սակայն, ոչ թե լացուկոծ է, ոչ թե խնդիրների մասին բարձրաձայնել, այլ պարզ ցուցադրություն այն բանի, որ կարելի է հավաքվել ու միասին գործ անել։ Ըստ Նարեկի «թե՛ նախագիծն իրենով, և թե՛ դրա իրագործման ընթացքը արտահայտում էին այդ համագործակցությունը, և, կարծում եմ, շատ լավ հաջողվեց, եթե հաշվի առնենք ռեսուրսների գրեթե բացակայությունն ու ժամանակի սղությունը»։

«Այսօր մենք գոռում էինք այն մասին, որ մենք արվեստ ենք։ Բայց շատ քչերին է հետաքրքրիր մեր արվեստ լինելու փաստը», - ասում է Սերգեյը։

«Մեր ճիչն ուղղված էր այն բանին, որ մենք ստվերում ենք, բայց արժե մեզ վրա լույս գցել, ու մենք դա կանենք՝ առանց ակնկալելու զանգվածային որև է արձագանք, այլ պարզապես իրար հետ աշխատելով, առաջին հերթին իրար վրա այդ լույսը գցելով», - լրացնում է Նարեկը։

Ժանրային սահմանափակումներ չընդունող և այդ սահմաններն անընդհատ կոտրել ձգտող տղաների համար սա իրականում մեծ մարտահրավեր էր, քանի որ բացի մի տեղում հավաքելուց ու տարբեր ոլորտի արվեստագետների հետ համագործակցելուց, նախագծի շրջանակում յուրաքանչյուրը նաև մի քանի գործառույթ իրականացրեց, եղավ թե՛ կազմակերպիչ, թե՛ երաժիշտ, թե՛ ռեժիսոր և այլն։ Նարեկը համարում է, որ «անգամ եթե յութուբում տասը մարդ տեսնի այս պերֆորմանսը կամ ֆեյսբուքում ընդամենը երեքը հավանեն, ես, միևնույնն է, հպարտ կլինեմ իմ արած գործով, որովհետև միայն ես տեսա ամբողջ ընթացքը և իմ առջև դրված այդ մարտահրավերը հաղթահարեցի։ Դա էր ինձ համար ամենակարևորը»։

Տղաները շատ շնորհակալ են Նարինեին իրենց նկատելու և նման հնարավորություն ստեղծելու համար։

«Ինչպես Նարինեն ասաց մեր զրույցի ժամանակ, եթե մենք այսօր չնկատենք երիտասարդներին, մենք ինքներս վաղը չենք լինի։ Ու ես շատ գնահատեցի այդ խոսքերը, ու իրականում դրանք ինձ շատ մեծ ուժ տվեցին», - ասում է Սերգեյը։

Նարինեն արդեն քսան տարի է ապրում է Միացյալ նահանգներում, ամեն տարի վերադառնում է Հայաստան՝ իր հետ բերելով հետաքրքիր նախագծեր ու դրսի արվեստագետների, համախմբում է նաև տեղի արվեստագետներին ու համատեղ ցուցադրություններ կազմակերպում։ Նրա նախագծերից են Երևան արտ էքսպոները, որ արդեն երրորդ տարին է, տեղի են ունենում Երազ գործարանի լքված տարածքում՝ "Արվեստի գանձեր" ոչ առևտրային կազմակերպության ("Art's Treasures" non-profit organization, ԱՄՆ), ճարտարապետ Արա Կարապետյանի աջակցությամբ և "Alan Derian Production"-ի (ԱՄՆ) հովանավորությամբ։ Ալտեր էքսպոյի գաղափարն այս տարի առաջին անգամ ծնվեց և իրագործվեց։ Տղաները հիմնականում երաժիշներ են, մասնագիտական կրթություն ստացած կամ ինքնուս, յուրաքանչյուրն ունի իր երաժշտական խումբը, յուրաքանչյուրն ունի իր և մասնակցում է տարբեր այլ նախագծերի։

Նարեկը երկու տարի է, ինչ վերադարձել է Շվեդիայից և այստեղ է փորձում իրագործել իր գաղափարները, ներգրավվել է տարբեր խմբերում, ինքն ունի պանկ խումբ՝ «Պորշ» անունով։ Ինքնուս է, նվագում է հարվածային գործիքներ, ակուստիկ և էլեկտրակիթառ, բաս, ժամանակին՝ ֆլեյտա, սիթառ է փորձել սովորել, մեկ-մեկ էլ՝ դաշնամուր։ Այժմ մի նախագծի է վրա է աշխատում, որը կոչվում է «Մերակի», ինչը հունարենից թարգմանաբար նշանակում է անել ինչ-որ բան, որի մեջ հոգի է դրված։

Սերգեյը մասնագիտական կրթություն ունի, երաժշտական դպրոց է ավարտել, սովորել կոնսերվատորիայում, թեև՝ կիսատ թողել։ Տիրապետում է մի շարք երաժշտական գործիքների, դուդուկից սկսած մինչև սաքսոֆոն ու ֆագոտ, նաև՝ դաշնամուր ու կիթառ, որ սովորել է իր ընկերներից։ Միշտ սեր է ունեցել դեպի երաժշտությունն ու արվեստը։ Գրում է երգեր, ունի խումբ, որ կոչվում է «Սիմետրիա»։ Նվագում են ոչ այնքան մետալ, որքան տարբեր ժանրերի խառնուրդից ծնված երաժշտություն։

Նշեմ, որ տղաները շատ ոգևորգած են այս նախաձեռնությամբ և մտադիր են չսահմանափակվել մեկով։

Լիլիթ Ալեքսանյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:11
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած.Փաշինյան
«Մեր բանակի մեծագույն խնդիրներից մեկն այն է, որ մեր զինվորներն իրենց ծառայության մեծ մասն անցկացնում են խրամատի մեջ, այսինքն՝ իրենք...
Աղբյուր` Panorama.am
23:12
Ես ասում եմ, որ մենք Ադրբեջանից վերցնում ենք 4 գյուղ. Նիկոլ Փաշինյան
«Շատերն ասում են՝ մենք Ադրբեջանին հանձնում ենք չորս գյուղ։ Ես ասում եմ, որ մենք Ադրբեջանից վերցնում ենք 4 գյուղ՝ որպես փաստարկ՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
22:26
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանի կալանավորման 41-րդ օրը «Իմնեմնիմի» պոդքաստի 96-րդ եթերն է
«Իմնեմնիմի» պոդքաստի 96-րդ հերթական թողակման հերթապահներն են ադրբեջանագետներ Անժելա Էլիբեգովան և Արմինե Ադիբեկյանը։ Անժելա...
Աղբյուր` Panorama.am
22:06
Պիտի վերադառնանք սկիզբ՝ ԱՐՑԱԽ, որ ունենանք ՏԱՎՈւՇ, ՍՅՈւՆԻՔ, ԳԵՂԱՐՔՈւՆԻՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆ. Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է. «Սկզբից՝ ԱՐՑԱԽԸ, հիմա՝ ՏԱՎՈւՇԸ, վաղը՝ ՍՅՈւՆԻՔ,...
Աղբյուր` Panorama.am
21:40
Որևէ հոգևորական, եթե ասում է, ապա վստահ եղեք, որ Կաթողիկոսի համաձայնությամբ է. Թաթուլ Մանասերյան
«Ճիշտ եմ համարում այն, ինչը որ Տավուշում է այսօր տեղի ունենում»,-«Panorama.am-հարցազրույց» հաղորդաժամին ասաց...
Աղբյուր` Panorama.am
21:28
Վթարից հետո ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
Մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17:50-ի սահմաններում «Lexus» մակնիշի ավտոմեքենան...
Աղբյուր` Panorama.am
21:05
Թող մտածեն նրանք, ովքեր ազատազրկված են հոգով ու խղճով․ փաստաբանի շնորհավորանքը՝ Մալյանին
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Այսօր քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի ծննդյան օրն է: Շնորհավորում եմ ուժեղ մարդ: Մի քիչ էլ կանցնի ու...
Աղբյուր` Panorama.am
20:56
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը, որը ավելի հայտնի է...
Աղբյուր` Panorama.am
20:47
Լևոն Քոչարյանի օգնականի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը. փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրել է․ «Լևոն Քոչարյանի օգնականի կալանքի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս...
Աղբյուր` Panorama.am
20:15
Ո՞վ իրա երեխուն 100 մետրի վրա դպրոց կուղարկի, որ թուրքը գա տանի․ Կիրանցի 87-ամյա բնակիչ
«Ո՞վ իրա երեխուն 100 մետրի վրա դպրոց կուղարկի, որ թուրքը գա տանի»,- սրտնեղած ասաց Կիրանց գյուղի 87-ամյա բնակիչը։ «Մեր...
Աղբյուր` Panorama.am
20:01
Էս տոչկեքով կամուրջն էլ է անցնում իրանց․Կիրանցի համայնքային ղեկավար
Կառավարությունից Կիրանցի համայնքային ղեկավար Կամո Շահինյանին 60% երաշխիք են տվել, որ գյուղի որևէ տուն չի հայտնվի Ադրբեջանի տարածքում: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:39
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
«Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է խաղաղության հասնելու ուղղությամբ»,- այսօր Բաքվում Միջմշակութային երկխոսության խնդիրներին նվիրված...
Աղբյուր` Panorama.am
19:18
Բոլոր զրպարտողները դատարանով պատասխան կտան․ Բագրատ սրբազան
«Բոլոր զրպարտողները դատարանով պատասխան կտան։ Ասում են՝ գործակալ եմ։ Եթե ասում են, որ գործակալ եմ, բայց մինչև հիմա ձերբակալված չեմ, ուրեմն...
Աղբյուր` Panorama.am
18:57
ՊՆ-ն արձագանքել է Կոթի գյուղում 2 դիրք հանձնվելու մասին տեղեկությանը
Մամուլում շրջանառվում են «Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել» վերտառությամբ հրապարակումներ: Պաշտպանության նախարարությունը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:45
«Ես կառավարության պլանավորած քայլերի հետ ՀԱՇՏ չեմ»․ քաղաքացին Կառավարության շենքի մոտ նստացույց է սկսել
44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանն այսօր, ժամը18:00-ից կառավարության շենքի դիմաց սկսում է 72 ժամանոց նստացույց: Այդ մասին նա տեղեկացրել...
Աղբյուր` Panorama.am
18:35
Հայ ժողովրդի գոյութենական պատերազմը տանուլ կտանք, եթե հրաժարվենք մեր ինքնության իրավունքի համար տարվող պայքարից
«Ջենեսիս Արմենիա»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Տավուշում այս օրերին վճռվում է գալիք Հայաստանի հեռանկարը:...
Աղբյուր` Panorama.am
18:13
Սև բերետավորները դաժան ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներին
Ղազարյան Կարենը և Բեժանով Գարեգինը, որոնք պայքարում էին  Տավուշի հողերը միակողմանի հանձնելու դեմ, այսօր սև բերետավորների կողմից դաժան ծեծի...
Աղբյուր` Panorama.am
18:03
Կիրանցի բնակիչ. Խնդիրն իմ տունը կամ այգին չէ, խնդիրը բարձունքն է, կամուրջն ու ճանապարհը
Կիրանց գյուղի բնակիչ Գևորգ Սիմոնյանի տունը մեկն է այն տներից, որը գյուղի միջով իրականացվող սահմանազատման հետևանքով կարող է հայտնվել ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
17:56
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
«Կիրանցը կիսվում է, կեսն անցնում է Ադրբեջանին, Նիկոլ Փաշինյանը Կիրանցի ժողովրդին ասել է, որ յոթ օր երաշխիք է տալիս, որ անվտանգ կլինեն, յոթ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Լիլիթ Գալստյան. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց համոզիչ և կանգուն
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Լիլիթ Գալստյանը գրում է. «Մեզանում ներազգային պառակտվածության,...
Աղբյուր` Panorama.am
17:38
Հրդեհ՝ Ջրառատում, քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն
Այսօր ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջրառատ գյուղում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Պետք է երեսով տալ այն հարամ հացը, որ ուտում են և փոխարենը ծառայություն մատուցում թշնամուն. Թաթուլ Մանասերյան
«Երբ պետության ղեկավարը երդվում է Սահմանադրության և Կտակարանի վրա ձեռքը դնելով՝ երկու բան է խոստանում՝ ապահովել անվտանգություն և երկրի...
Աղբյուր` Panorama.am
17:29
Խոսրով Հարությունյան. Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
Հայաստանի նախկին վարչապետ,  ԱԺ նախկին Նախագահ Խոսրով Հարությունյանը գրում է. «Բեկել իշխանությունների սանձազերծած...
Աղբյուր` Panorama.am
17:24
Սյունիքում 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել
Այսօր՝ մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել...
Աղբյուր` Panorama.am
17:23
Լևոն Քոչարյանի օգնականին ներկայացվել է մեղադրանք
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանին, որը երեկ Civic.am-ի լրագրողի հետ միջադեպ է ունեցել,...
Աղբյուր` Panorama.am
17:16
Տոկաևը ողջունել է Երևանի և Բաքվի պայմանավորվածությունն Ալմաթիում բանակցություններ վարելու վերաբերյալ
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր նախապատրաստելու համար Ալմաթիում...
Աղբյուր` Panorama.am
16:58
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին
Պետք է աշխատողներն ունենան կարճ աշխատանքային ժամ, բարձր աշխատավարձ, անձնական կյանքի հնարավորությունը, որ հետո էլ հաճույքով իրենց աշխատանքը կատարեն»։
Աղբյուր` Panorama.am
16:57
Սպասվում է անձրև, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում
Երևան քաղաքում մայիսի 1-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 2-ին կեսօրից հետո, 3-6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
16:25
Չեմ համագործակցի Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ. Հայկ Մարության
«Այն քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները, մարդիկ, ովքեր ապացուցել են, որ ընդհանրապես չեն մտածում Հայաստանի մասին, մենք իրենց հետ չենք...
Աղբյուր` Panorama.am
16:11
Կիրանցի աղջիկ. Գյուղացիների մոտ անորոշությունը մեծ է
Նիկոլ Փաշինյանի հետ հանդպումից կիրանցի Գոհար Վարդանյանը դուրս եկավ արտասվելով։ «Ինչ կար, մնաց, ոչ մի փոփոխություն։ Մարդիկ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին
17:06 01/05/2024

Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}