Հորդանանում գտել են աշխարհի ամենահին հացը
Հնագետները որսորդների կողմից 14 հազար տարի առաջ օգտագործված կրակարաններում հացի մնացորդներ են գտել։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով The Guardian-ին։
Հացի մնացորդների հետ հայտնաբերվել են եղեգի, դդմազգիների հետքեր, ինչպես նաև վայրի գարի։
«Ավելի վաղ հացը համարվում էր բացառապես գյուղատնտեսությանը բնորոշ մթերք։ Սակայն Հորդանանից մեր գտածոները թվագրվում են ավելի հին ժամանակաշրջանի՝ մոտավորապես 3 հազարամյակ առաջ։ Ստացվում է, որ որսորդները կարողացել են հաց պատրաստել մինչև բույսեր աճեցնելը»,- ասել է Կոպենհագենի համալսարանից հետազոտության համահեղինակ Թոբիաս Ռիխտերը։
Գիտնականները փորձել են վերստեղծել հնագույն հացի բաղադրությունը՝ իմանալու համար, թե որքանով է դրա համը տարբերվել ժամանակակից հացի համից։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ