«Հրապարակ». Շմայսի եղբորորդին դիմել է ՀՀ գլխավոր դատախազին. մեղադրում է նախկին պաշտոնյաների
«Հրապարակ» թերթը գրում է, որ Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի հորեղբորորդի Միհրան Մովսիսյանն օրերս, «օրենքի տառին համապատասխան», դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ մեղադրելով բարձրաստիճան պաշտոնյաների՝ հոկտեմբերի 27-ի գործի բացահայտումը տապալելու, իսկ իր անձին և ընտանիքի անդամներին անդառնալի կորուստներ պատճառելու մեջ։
«Մովսիսյանը, հիշեցնենք, անցնում էր Հոկտեմբերի 27-ի գործով ու որոշ ժամանակ նաև կալանավորված էր։ Մովսիսյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Ես դիմել եմ, այո, սպասում եմ արձագանքի։ Մնացածը… հեռախոսով հարցազրույց չեմ տալիս, իմ բնավորության մեջ նման բան չկա»։ Դիմեցինք դատախազություն։ Այստեղից ասացին․ «Հունիսի 10-ին ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է Միհրան Մովսիսյանի դիմումը, որն էլ ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու նպատակով»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան