ՄԻԵԴ-ը Ռուսաստանին պարտավորեցրել է մոլդովացի ֆերմերներին վճարել մոտ 2,7մլն եվրո
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սանդուն ու այլոք ընդդեմ Մոլդովայի Հանրապետության ու Ռուսաստանի» գործով վճիռը, որով ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ռուսաստանին մոլդովացի ֆերմերներին, ովքեր հասանելիություն չունեն Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության տարածքում գտնվող իրենց հողատարածքներին, վճարել մոտ 2,750մլն եվրո։
ՄԻԵԴ դիմումը ներկայացվել էր 1649 հայցվորների կողմից՝ 1646 մասնավոր ֆերմերներ ու 3 գյուղատնտեսական ընկերություններ։
ՄԻԵԴ-ը գտել է, որ Ռուսաստանը գործով խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի սեփականության պաշտպանության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքի հոդվածները։ Դատարանը խախտում չի հայտնաբերել ընդդեմ Մոլդովայի։
Վճռում նշվում է, որ Մերձդնեստրը ոչ մի իրավական հիմք չի ունեցել հայցվորներին զրկել իրենց հողերին հասանելությունից ու տեղի է ունեցել սեփականության իրավունքի խախտում։
«Հաշվի առնելով Ռուսաստանի արդյունավետ վերահսկողությունը Մերձդնեստրի նկատմամբ՝ այն պետք է ստանձնի պատասխանատվությունը հայցվորների իրավունքների խախտումների համար»,-ասվում է ՄԻԵԴ վճռում։
Գործի հանգամանքներում նշվում է, որ դիմումատուներն ապրում են Մոլդովայի հսկողության տակ գտնվող Դնեստր գետի ձախ կողմում գտնվող 5 գյուղերում, ովքեր հողատարածքներ են ունեցել գետի աջ կողմում, որը Մերձդնեստրը համարում է իր տարածք։ Ֆերմերները 1992-ից 1998թթ․-ներին առանց խոչընդոտների աշխատել են իրենց հողատարածքներում՝ մինչև Մերձդնեստրի իշխանությունները սահմանային անցակետեր են դրել ու դիմումատուներից պահանջել վճարել տարբեր հարկեր ու վճարներ։ 2004թ․-ին Մերձդնեստրը այդ տարածքները հայտարարել է իր սեփականություն ու պահանջել վարձավճարներ։ Դիմումատուները հրաժարվել են վարձակալական պայմանագրեր կնքել հողատարածքների համար, որն արդեն իրենցն էր, սակայն նրանք հասանելիություն չունեին դրանց նկատմամբ։ 2004թ․-ի բերքն ամբողջությամբ կորցվել է ու գյուղատնտեսական տեխնիկան էլ բռնագրավվել է։
ՄԻԵԴ-ը Ռուսաստանին պարտավորեցրել է յուրաքանչյուր դիմումատուի, բացի հայցը հետ վերցրած 3-ի, վճարել 1500-ական եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։ 3 գյուղատնտեսական ընկերություններին վճարել ընդհանուր առմամբ մոտ 261 հազար եվրո, ինչպես նաև 20 հազար եվրո որպես դատական ծախսեր, որը կազմում է ընդհանուր մոտ 2,750մլն եվրո։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան