Արքայադուստր Եվգենիան հրավիրել է իր հարսանիքին բոլոր ցանկացողներին
Արքայադուստր Եվգենիան իր հարսանիքին հրավիրել է 1200 մարդու։ Հարսանիքը կայանալու է հոկտեմբերի 12-ին Վինձորյան ամրոցում։ Բի-Բի-Սի-ն գրում է, որ հրավիրվածների թվում կարող է լինել Մեծ Բրիտանիայի ցանկացած քաղաքացի, եթե նրա բախտը բերի և վիճակախաղի տոմսով շահի հրավիրատոմս։
Եղիսաբեթ Երկրորդի 27-ամյա թոռնուհին ամուսնանում է Ջեք Բրուկսբենկի հետ, ում հետ նա արդեն յոթ տարի հանդիպում է։ Նրանք նշանադրվել են հունվարին։ Պսակադրության արարողությունը կկայանա Սուրբ Գևորգ եկեղեցում, որտեղ մայիսին պսակադրվել էին արքայազն Հարին և Մեգանը։
Ջեք Բրուկսբենկը «Մեխակի» ակումբի նախկին մենեջերն է։ Այն Լոնդոնի կենտրոնում գտնվող թանկարժեք գիշերային ակումբ է։ Ակումբը հայտնի է նրանով, որ այնտեղ հաճախ են երեկույթներ կազմակերպում հայտնի մարդիկ և թագավորական ընտանիքի անդամները։
Բուքինհեմյան պալատը հայտնել է, որ ցանկացողները կարող են հետևել հարսանիքին Վինձորյան պալատի տարածքում։ Որպեսզի այնտեղ հայտնվեն, պետք է ցանկացողներն իրենց տվյալներն ուղարկեն վիճակախաղի համար, օգոստոսի 8-ին լինելու է խաղարկություն, որի ժամանակ խաղարկվելու են հրավիրատոմսեր։
Առանձին հարսանիքին հավիրվելու են բարեգործական կազմակեերպության ներկայացուցիչները, Վինձոր քաղաքի բնակիչները, այն դպրոցի երեխաները, որտեղ սովորել է արքայադուստր Եվգենիան։
Արքայադուստր Եվգենիան պատկերասրահի տնօրեն է։ Հարսանիքից հետո նա կպահի իր տիտղոսը և ցանկության դեպքում կարող է ամուսնու ազգանունը վերցնել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան