Փրկարարները հայտնաբերել են Լոռիում մոլորված Իսրայելի քաղաքացուն
Հուլիսի 19-ին, ժամը 21:58-ին Իսրայելի քաղաքացի Ամիր Աֆսաից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Քոբեր և Այգեհատ գյուղերի միջակայքում մթության պատճառով մոլորվել է և չի կարողանում ինքնուրույն շարունակել ճանապարհը:
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 22:30-ին Այգեհատ գյուղից 1 կմ դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում փրկարարները հայտնաբերել են Իսրայելի քաղաքացի Ա․ Աֆսաին (ծնված 1985 թ.):
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան